Կապանն ունեցավ շախմատի առաջին միջազգային վարպետը

06.09.2024 15:30
1074

Անմոռաց օր էր. «Սյունյաց երկիր» թերթի խմբագրություն էր այցելել մինչև 18 տարեկանների արագ շախմատի չեմպիոն Ալեքս Սահակյանը մոր՝ Գեղանուշի միջնակարգ դպրոցի տնօրեն Գայանե Գրիգորյանի հետ։ Հաճելի էր տեսնել չեմպիոնական ոսկե մեդալը և գավաթը, չեմպիոնությունը հավաստող վկայագիրը։ Նման տպավորիչ արդյունքի Ալեքսը հասել է Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացված արագ շախմատի առաջնությունում մնալով անպարտելի՝ ինը հնարավորից վաստակելով 7,5 միավոր։ Շնորհալի շախմատիստը լրացրեց միջազգային վարպետի նորման և շուտով նոր կոչումը կկրի։

Պրահայում Ալեքսը կարող էր կրկնել հաջողությունը արդեն դասական շախմատի մրցաշարում։ Նա եզրափակիչ տուրից առաջ 6,5 միավորով գլխավորում էր մրցաշարային աղյուսակը։ Բայց վերջին պարտիան տանուլ տալով՝ միջազգային վարպետ Արսեն Դավթյանին՝ բավարարվեց 5-րդ տեղով։

Ալեքս Սահակյանը ծնվել է 2006 թ. Կապանում։ 2012 թ-ին ընդունվել է Կապանի թիվ 1 հիմնական դպրոց՝ միաժամանակ հաճախելով Կապանի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի շախմատի խմբակ։ Առաջին մարզիչը Կամո Գևորգյանն էր, հետո պատանուն մարզել է Ստեփան Խաչատրյանը։ Մշտապես մասնակցել է և մրցանակային տեղեր զբաղեցրել համայնքային և մարզային առաջնություններում։ Իսկ վերջին մի քանի տարում կայուն արդյունքներ է ցուցաբերում միջազգային մրցաշարերում։ Ալեքսի վկայությամբ՝ պարտական է միջազգային վարպետ Աշոտ Նադանյանին՝ հանրաճանաչ Լևոն Արոնյանի անհատական մարզչին, ում մոտ երկու տարի մարզվել է։ Այժմ նրա մարզիչը գրոսմայստեր Տիգրան Հարությունյանն է։

 Այս տարի հիշարժան է նրանով, որ 2024 հուլիսին արտամրցութային կարգով (մրցանակների և վարկանիշային միավորների հաշվարկման արդյունքում) անվճար հիմունքներով ընդունվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարզչամանկավարժական ֆակուլտետի «Շախմատ» մասնագիտության բաժինը։

Ալեքսի շախմատային կուռքը նորվեգացի հռչակավոր շախմատիստ Մագնուս Կառլսենն է, ում հանդիպել է, երբ վերջինս Լևոն Արոնյանի հետ եկել էր Տաթև։ Հետաքրքրվում է շախմատային գրականությամբ և տեսությամբ, հատկապես ուսումնասիրում է հանրաճանաչ գրոսմայստերների շախմատային պարտիաների սկզբնախաղային դիրքերը։

Լիահույս ենք, որ Ալեքսը, զարգացնելով հաջողությունը, հանդես կգա միջազգային հեղինակավոր մրցաշարերում և բարձր արդյունքներ ցույց տալով՝ կնվաճի գրոսմայստերի բարձր կոչումը, ինչի համար տևական տքնաջան աշխատանք և կայուն արդյունքներ են անհրաժեշտ։ Իսկ հաջորդ պատասխանատու մրցաշարը Բրազիլիայում հոկտեմբերին կայանալիք մինչև 18 տարեկանների աշխարհի շախմատի առաջնությունն է, որին լրջորեն է նախապատրաստվում։

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40