Քերոլայն Քոքսը Միացյալ Թագավորության Լորդերի պալատում հատուկ զեկույցով հանդես կգա Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

15.09.2023 16:53
656

Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսն ընդգծում է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն արգելափակելու հետևանքով Արցախից ստացվող տեղեկությունները մտահոգիչ են ու տագնապալի։

Սեպտեմբերի 15-ին կայացած ասուլիսում Քերոլայն Քոքսը հայտնել է, որ այս շաբաթ իր գործընկերների հետ այցելել է Սյունիքի մարզի Տեղ համայնք, հանդիպել հայ զինվորականների, ովքեր եղել են առաջնագծում, իրենց աչքերով տեսել են այն վայրերը, որտեղ դիրքավորվել են ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանական զինված ստորաբաժանումները։

«Մենք այցելեցինք նաև Լաչինի միջանցքի սկզբնամաս, տեսանք բեռնատարների շարասյունը, որը պետք է հումանիտար օգնություն տեղափոխեր Արցախ, սակայն շրջափակման պատճառով զրկված է այդ հնարավորությունից։ Տեսանք ադրբեջանական անցակետը, որն ապօրինաբար թույլ չի տալիս մարդասիրական բեռներ տեղափոխել կարիքավորներին։ Արցախից մեզ հասած տեղեկություններն իսկապես մտահոգիչ են ու տագնապալի։ Այնտեղ շատերը նույնիսկ ուշաթափվում են սովից, անձամբ տեսել եմ մի մարդու լուսանկարը, ով մահացել է սովահարությունից։ Հղի կանանց 90 տոկոսն ունի անեմիա, վիժումների քանակը սաստիկ ավելացել է սթրեսի բարձր մակարդակի և կենսական ապրանքների ու դեղամիջոցների անհասանելիության պատճառով։ Հատկապես վտանգված է քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց, հաշմանդամների, տարեցների ու երեխաների կյանքը»,- ասաց Քերոլայն Քոքսը։

Նա վկայակոչեց Արցախից ստացված տեղեկությունները, որոնց համաձայն՝ սննդի պաշարները վերջանում են, նույնիսկ հացի կտրոնով հաց ստանալը երաշխավորված չէ, մարդիկ իրենց զգում են ինչպես բանտում՝ չիմանալով, թե որքան ժամանակ պետք է մնան նման ծանր պայմաններում։ Բարոնուհին ցավով արձանագրեց, որ Արցախի բնիկ հայ քրիստոնյա բնակչությունը կանգնած է իր պատմական հողերից վտարվելու, էթնիկ և կրոնական զտման ենթարկվելու հարաճուն վտանգի առջև, մանավանդ որ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը չի էլ թաքցնում Հայաստանը գրավելու իր ռազմավարական նպատակները։

Քերոլայն Քոքսի խոսքով՝ այս վճռորոշ պահին, երբ ժողովրդավարությունը գլոբալ մակարդակում նահանջ է արձանագրում, ինքը շատերի նման հիասթափվում եմ գերտերությունների քայլերից, որոնք շարունակում են ճնշում գործադրել Հայաստանի վրա, որպեսզի ընդունի Ադրբեջանի գերիշխանությունն Արցախի նկատմամբ։

«Խաղաղության պայմանագիր ստանալու և առևտրային համաձայնագիր կնքելու դիմաց արցախահայությունից ակնկալում են հրաժարում ինքնորոշման միջազգային իրավաչափ իրավունքից։ 120 հազար բնիկ հայեր այդ դեպքում կդառնան հակահայկական ավտորիտար պետության քաղաքացիներ, քանի որ Ալիևների ընտանիքի ռեժիմը մարդկանց հիմնարար իրավունքների ոտնահարման, ազատությունների լայնամասշտաբ սահմանափակման տխրահռչակ պատմություն ունի։ Փաստորեն նման պայմաններում պետք է ինտեգրվի արցախահայությունը, որը ստիպված կլինի իր ժողովրդավարությունը զոհել ավտորիտար ռեժիմին՝ զրկվելով սեփական տարածքը տնօրինելու հնարավորությունից։ Մեծ ցավով պետք է ընդունենք այն իրողությունը, որ Հայոց ցեղասպանությունը չի ավարտվել։ Այն ինչ հիմա արվում է Արցախի նկատմամբ, շատ հավանական է, որ հետագայում կարվի նաև Հայաստանի նկատմամբ»,- եզրակացրեց բարոնուհի Քոքսը։

Ասուլիսի մյուս բանախոսը՝ Միջազգային քրիստոնեական համերաշխության կազմակերպության նախագահ Ջոն Էյբներն իր հերթին ասաց, որ Արցախում երեսուն տարի անց դեռ տեղի են ունենում էթնիկ զտումներ, և պատերազմն այսօր եկել է նաև Հայաստան։

«Մենք տեսել ենք ռազմական գործողությունների արդյունքում գրավված հայկական տարածքները, որտեղից մարդիկ տարհանվել են։ Պատերազմը սովորաբար ունենում է տարբեր գործիքներ, ընթանում է տարբեր մակարդակներում, սակայն Ադրբեջանի նպատակները շատ պարզ են, նոր չեն, դրանց ծանոթ ենք կոնֆլիկտի պատմության ողջ ընթացքում։ Ադրբեջանը ցանկանում է այդ տարածքները տեսնել առանց հայերի։ Այժմ հակամարտությունը տեղափոխվել է դիվանագիտական տիրույթ, որն ուղեկցվում է ռազմական սպառնալիքներով»,- ասաց Էյբները։

Նա վկայակոչեց Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Էլչին Ամիրբաևի հարցազրույցը «Դոյչե Վելե»-ին, որի ընթացքում նա ասել է, որ «Արցախում ցեղասպանությունը հնարավոր է, եթե այնտեղ սեպարատիստները շարունակեն գործել»։ Էյբների կարծիքով՝ դա հենց ցեղասպանության սպառնալիք է, մինչդեռ գերտերությունները սատարում են Ադրբեջանին, իսկ ինքնորոշման իրավունքի պաշտպանությունն ասես դուրս է մղվել միջազգային օրակարգից։

Բանախոսները շեշտեցին, որ խորապես հիասթափված են միջազգային հանրության, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի ջանքերից՝ կանխելու Արցախում հնարավոր կործանարար զարգացումները։ Նրանք պնդեցին այն տեսակետը, որ վաղուց հասունացել է Ադրբեջանի քաղաքական ղեկավարության նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու պահը։

Քերոլայն Քոքսը հավաստիացրեց, որ Միացյալ Թագավորություն վերադառնալուն պես խորհրդարանի Լորդերի պալատում կկազմակերպի քննարկում և հանդես կգա Լաչինի միջանցքում և Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հատուկ զեկույցով։

Ինչ ունեինք մինչև այս իշխանությունները և ինչ ունենք հիմա․ հունիսի 7-ը գնահատական տալու օրն է. Աննա Գրիգորյան

14.05.2026 23:19

Արման Թաթոյանը բացահայտում է մարդկանց ընտրությունը վերահսկելու և վախեցնելու մեխանիզմը

14.05.2026 21:50

Միգուցե մենք միակ ուժն ենք, որն ունի ստրատեգիական մտածողություն, ինչը օդ ու ջրի պես պետք է Հայաստանին․ Լևոն Զուրաբյան

14.05.2026 20:28

Պատգամավոր Արմեն Խաչատրյանը փորձել է խեղաթյուրել իմ խոսքը՝ թաքցնելով իշխանության ձախողումները․ Իրինա Յոլյան

14.05.2026 18:41

Կրթական համակարգը՝ քաղաքական թրաֆիկինգի զոհ. Լիլիթ Գալստյան

14.05.2026 18:15

Նիկոլ Փաշինյանը քանդում է ՌԴ-ի հետ հարաբերությունները, և եվրոպացիները դա բարձր են գնահատում․ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Nouvelles d’Arménie-ին

14.05.2026 18:05

Հարցազրույց Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանի հետ

14.05.2026 17:57

Միջազգային հեղինակավոր Legal 500 հարթակը հրապարակել է Կոնցեռն Դիալոգի կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյանի հարցազրույցը

14.05.2026 17:52

Խաղաղությունը, որի մասին խոսում են բոլորը, Ներքին Հանդում հավատ չի ներշնչում

14.05.2026 17:03

4-րդ երեխայի դեպքում՝ 2 մլն դրամ, 5-րդի դեպքում՝ բնակարան․ Սամվել Կարապետյանի ժողովրդագրական հեղափոխությունը

14.05.2026 16:36

Առաջին արդյունաբերական գոտին կառուցելու ենք Աշոցքում` մենք պետք է Հայաստանը դարձնենք արդյունաբերական երկիր․ Դավիթ Անանյան

14.05.2026 15:50

Դավիթ Բաբայանի՝ վերաքննիչ դատարանին ուղղված դիմումն անհետացել է․ նա ձայնային հաղորդագրություն է ուղարկել Բաքվի բանտից

14.05.2026 12:46