ԿԱՊԱՆՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՄՏԱՀՈԳԻՉ Է

07.07.2020 15:30
2008

Ցավով պետք է տեղեկացնենք, որ մեր համայնքում կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելացել է և այս պահի դրությամբ ունենք 23 հաստատված դեպք, ինչը նշանակում է, որ մեր քաղաքացիները համաճարակի այս օրերին դրսևորում են ոչ պատասխանատու վարքագիծ։
‼️Ուստի, հարգելի՛ բնակիչներ, ինչպես նաև հարգելի՛ տնտեսվարող սուբյեկտներ՝ ելնելով Կապան համայնքում COVID-19-ը համաճարակի տարածման ցուցանիշների հրապարակումներից՝ ևս մեկ անգամ ՀՈՐԴՈՐՈՒՄ,ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՎ ԿՈՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ՝
դադարեցրեք կազմակերպել բազմամարդ հավաքներ (ծնունդ, կնունք, նշանդրեք, ամուսնության արարողություններ և այլն), հրաժարվեք համբուրվելով միմյանց բարևել, պահպանեք հակահամաճարակային կանոնները, պարբերաբար ախտահանեք ձեր ձեռքերը և չախտահանված ձեռքերով մի դիպեք ձեր դեմքին,
պահպանե՛ք մեկուկես մետր սոցիալական հեռավորությունը և բացառե՛ք առանց դիմակի ձեր շփումը որևէ մեկի հետ։
Եվ վերջապես, եղե՛ք զգոն և աչալուրջ, ձեր անտարբեր վերաբերմունքով մի՛ վտանգեք ձեր և ձեզ շրջապատող մարդկանց առողջությունը։

 

Կապանի համայնքապետարան

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12