ԿԱՊԱՆՈՒՄ ՆՇՎԵՑ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԸ

08.03.2022 22:04
5614

Վերջին տարիներին ձևավորված բարի ավանդույթի համաձայն՝ Կապան համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհուրդը, Կանանց միջազգային տոնի՝ մարտի 8-ի առթիվ, հաճելի և յուրօրինակ անակնկալ էր մատուցել գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին։ Քաղաքի տարբեր թաղամասերում երիտասարդները մոտենալով կանանց և աղջիկներին՝ համայնքի ղեկավարի անունից թխվածքաբլիթներ («Կապանիս չքնաղներին» գրվածքով) և ծաղիկներ են նվիրել։

Այնուհետև տոնական տրամադրությունը շարունակվել է մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում: Հանդիսությունը՝ կանանց ուղղված իր շնորհավորանքի խոսքով բացեց համայնքի ղեկավարը, որից հետո պատվոգրով, շնորհակալագրով և ՀՀ Կենտրոնական բանկի կողմից թողարկված հուշադրամով պարգևատրվել են Կապանի թիվ 6 նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրեն՝ Բելլա Կոստանյանը, Կապանի մանկապատանեկան մարմնամարզության գեղարվեստական մարմնամարզության ավագ մարզիչ՝ Օլգա Դունաեվսկայան, Կապանի ԲԿ ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ՝ Աիդա Բադալյանը, Կապանի թիվ 3 երաժշտական դպրոցի դասատու՝ Էլիչկա Բադալյանը, Կապանի արվեստի դպրոցի տեսական բաժնի դասատու Կարինե Հովհաննիսյանը, Կապանի ակումբագրադարանային միավորման գրադարանավար Սաթիկ Ոսկանյանը և ակումբավար Վարդուհի Թադևոսյանը՝ երկարամյա և բարեխիղճ աշխատանքի համար։

Իսկ հանդիսավոր մասից հետո ներկաների համար համերգային ծրագիր է ներկայացրել Կապանի մշակույթի կենտրոնի ստեղծագործական կազմը՝ հանդիսատեսին պարգևելով հուզիչ և ոգևորող ակնթարթներ:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40