Ամեն տարիք իր Թումանյանն ունի

20.02.2024 11:17
139072

Հովհաննես Թումանյանի ծննդյան 155-րդ տարեդարձը մի պատեհ առիթ է անդրադառնալու նրա կյանքին ու գործին: «Կապանի ակումբագրադարանային միավորում» ՀՈԱԿ-ի էլեկտրոնային գրադարանում Ամենայն հայոց բանաստեղծի 155-ամյակի առիթով անցկացվում է թումանյանական շաբաթ՝ «Ամեն տարիք իր Թումանյանն ունի» բնաբանով:

Ցերեկույթը «Թումանյանի հերոսներն արվեստում» խորագիրն էր կրում: Գրադարանում կազմակերպվել էր ցուցահանդես: Ցուցադրանքում «Լեոն Արթ» ստուդիայի սաների աշխատանքներն էին՝ մեծ լոռեցու հեքիաթների թեմաներով:

Հնչեցին Թումանյանի տեքստերով երգեր ու բանաստեղծություններ՝ թիվ 10 միջնակարգ դպրոցի աշակերտների կատարմամբ: Ուշագրավ էր հարցազրույցը, որ երկխոսություն էր Թումանյանի հետ՝ նրա արտահայտած մտքերի ու կարծիքների շուրջ:

Թումանյանին հարցրել են, իսկ ինչպե՞ս եք ընտրել Ձեր զավակների անունները:

- Ես իմ զավակների անունները հատուկ խնամքով եմ ընտրել: Օրինակ՝ Արեգ որդուս անունը դրել  է Ղազարոս Աղայանը: Նորածին աղջկաս Սեդա անունը գտնելու համար պատմական գրքեր եմ  նայել, և 10-րդ դարի իշխանուհու անուն եմ դրել: Երեխաներիս անուններից երեքը Րաֆֆու «Սամվելից» է առնված՝ Մուշեղ, Աշխեն, Նվարդ: Մյուս տղաներիս անունները՝ Արտավազդ և Համլիկ, ես իմ դրամաներից եմ վերցրել:

«Ի՞նչ կարող եք ասել մեր ժողովրդին այս դժվարին օրերին» հարցին՝ Թումանյանը պատասխանել է՝ ղոչաղ կացեք:

Գրադարանի տնօրեն Մարինե Հարությունյանը ցերեկույթի ավարտին երախտագիտություն հայտնեց միջոցառման մասնակիցներին և հայտնեց, որ շաբաթվա ընթացքում սպասվում են նոր հետաքրքիր հանդիպումներ Թումանյանի հետ:

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40