Առաջնագիծը շարունակում է անցնել յուրաքանչյուրիս տան կողքով. տղերքը հերոսացան

18.11.2020 10:51
7150

Նոյեմբերի 16-ին Հարժիս գյուղում հողին հանձնվեց մարտիրոսացված  մեր երիտասարդներից եւս մեկը՝ քաջարի զինվոր, ոստիկանության զորքերի զինծառայող, շարքային Մհեր Կամոյի Մարտիրոսյանը:
Նրա աճյունը գերեզման իջեցվեց զինվորական պատիվներով ու Հայաստանի Հանրապետության օրհներգի հնչյունների ներքո:
31-ամյա Մհերի կորստյան ցավն այնտեղ էր հավաքել հարյուրավոր հուղարկավորների:
Երբ սեպտեմբերի 27-ին ադրբեջանաթուրքական զորքերը պատերազմ սանձազերծեցին Արցախի դեմ, Մհերը ոստիկանության զորքերի կազմում իր մասնակցությունն ունեցավ հայրենիքի պաշտպանության սուրբ գործին:
Կռվելով ռազմաճակատի տարբեր ճակատներում՝ Մհերն իր զինակիցների հետ արժանի հակահարված էր տալիս ադրբեջանաթուրքական զորքերին եւ սիրիացի ահաբեկիչներին: Անարգ ոսոխն իր զինանոցից  օգտագործում էր  արգելված զենք եւ զինամթերք, սակայն հայ զինվորը չերկնչեց թշնամու բազմությունից եւ գերժամանակակից զենքերից:
Թշնամու գերնպատակն էր գրավել Շուշին…
Շուշիի ուղղությամբ կենտրոնացվել էին մեծաքանակ ուժեր եւ զինտեխնիկա: Թուրքական հատուկ ջոկատայինների գրոհները հետ էին մղվում  անձնազոհ հայ մարտիկների կողմից: Անզորությունից կատաղած ոսոխը չէր խնայում իր մարդկային ռեսուրսները, նահանջողներին գնդակահարում էր:
Մարտի նետեցին օդուժը եւ ծանր հրտենանին: Ականատեսները փաստում են՝ իմանալով հանդերձ, որ ռմբահարվածներից զոհվում են նաեւ իրենց զինվորները, թշնամին գնդակոծում էր այն տարածքները, որտեղ տեղի էին ունենում մերձամարտեր:
Արկի բեկորներից ոտքից վիրավոր Մհերը, կապելով վերքը, շարունակեց մարտը: Ընկերների հորդորին՝ թողնել դիրքը եւ հեռանալ անվտագ տեղամաս, Մհերը մերժեց՝ դուք գնացեք, ես կգամ: Շարունակվող մարտի ընթացքում վիրավորվեց նաեւ երկրորդ ոտքը: Վիրակապելով վերքերը՝ անվեհեր զինվորը շարունակում էր կռիվը՝ միգուցե ապահովելով նաեւ ընկերների նահանջը: Շարունակվող ռմբահարումներից բեկորներ ստացավ նաեւ մեջքը, որը եւ կտրեց քաջ հայորդու կյանքի թելը: 
Նա խոյացավ հայրենական փառքի ու սխրանքի բարձունքն ի վեր, անմահացավ նահատակաց գնդում:
Մհեր ջան, քո անունը հար հնչելու է մեր շուրթերին, հնչելու է որպես աղոթք, որպես պատգամ ու հայրենի հողը պաշտպանելու սրբազան ուխտ:
Հավերժ փառք մեր նահատակներին:

Նորայր Եսայան
 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10