Կապան–Սենթ Էթիեն քույր քաղաքների համագործակցության արդյունքները՝ այս անգամ առողջապահության ոլորտում

29.10.2025 14:31
540

Կապան-Սենթ Էթիեն քույր քաղաքների համագործակցության շրջանակում հոկտեմբերի 8-22-ը «Հիգեա» բժշկական կենտրոնի բժիշկները աշխատանքային այցով գտնվել են Ֆրանսիայի Սենթ Էթիեն քաղաքում՝ մասնավորապես Սենթ Էթիենի համալսարանական հիվանդանոցային կենտրոնում։ Այցի նպատակը լավագույն փորձի և գիտելիքների փոխանակումն էր։

Նշենք, որ «Հիգեա» բժշկական և Սենթ Էթիենի համալսարանական հիվանդանոցային կենտրոնների փոխգործակցության վերաբերյալ պայմանավորվածություն համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն ու քաղաքապետ Գաել Պերդրիոն ձեռք են բերել դեռևս մարտ ամսին՝ Սենթ Էթիենի պատվիրակության Կապան կատարած այցի ընթացքում։

Բժիշկների գնահատմամբ՝ այցը եղել է առավել քան արդյունավետ և առաջին հերթին նպաստել է մասնագիտական հմտությունների կատարելագործմանը։ Նրանք ընդգծել են, որ Սենթ Էթիենի գործընկերների հետ շփումները, պրակտիկ աշխատանքը հնարավորություն են տվել ծանոթանալ առողջապահության կառավարման ու բժշկական ծառայությունների մատուցման նորարարական մեթոդներին։ Կապանցի մասնագետների խոսքով՝ այցը նաև հիմք է հանդիսացել նոր կապերի ստեղծման, ապագայում համատեղ իրականացվող ծառայությունների ներդրման, մասնագիտական փոխայցելությունների և շարունակական վերապատրաստումների կազմակերպման համար։

Պատվիրակության կազմում էին «Հիգեա» բժշկական կենտրոնի տնօրեն Էդգար Զաքարյանը, կլինիկայի ղեկավար Սերոբ Սմբատյանը, ինտերվենցիոն սրտաբան Սերոբ Մանուկյանը, սրտաբան Օֆելյա Գարեգինյանը և բուժքույր Մարգարիտա Գրիգորյանը։

Այցի շրջանակում պատվիրակության անդամները հանդիպում են ունեցել նաև Սենթ Էթիենի քաղաքապետ Գաել Պերդրիոյի, քաղաքապետարանի աշխատակազմի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

 

Կապանի համայնքապետարան

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25