Կապանցի երիտասարդները փորձում են կոտրել ծխելու վերաբերյալ կարծրատիպերը

27.05.2014 17:00
1815

ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում անցկացվում է «Առողջ կենսակերպը՝ առողջ երիտասարդության գրավական» խորագրով ծրագիրը: Այն իրականացնում է  «Երիտասարդական գիտամշակութային» ՀԿ-ն` ՀԵՀ-ի` որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում`«Հանրության իրազեկում ծխախոտի օգտագործման եւ երկրորդային ծխի վնասակար ազդեցությունների վերաբերյալ» անվանակարգում:

Ծրագրի շրջանակներում ապրիլ-հոկտեմբեր ամիսներին ծխախոտի օգտագործման դեմ պայքարի շրջանակներում  կիրականացվեն հանրության իրազեկմանն ուղղված տարաբնույթ միջոցառումներ, տեղեկատվական դասընթացներ: Ծրագրի առաջին փուլում Մեղրի, Ագարակ, Սիսիան եւ Կապան քաղաքների երիտասարդների շրջանում իրականացվել է հարցում, լրացվել 500 հարցաթերթիկ: Կապանի բարձրագույն եւ միջին մասնագիտական հաստատությունների 150-ից ավելի երիտասարդների շրջանում անցկացվել են «Լինենք իրազեկ» թեմայով դասընթացներ, որոնց ընթացքում երիտասարդներին տրվել են իրավական եւ առողջապահական գիտելիքներ ծխախոտի վնասակար ազդեցության վերաբերյալ: Այժմ նախապատրաստվում են տեղեկատվական թռուցիկներ, բաներ, որը փակցվելու է Կապանում, կկազմակերպվեն բանավեճ-քննարկումներ, կստեղծվեն սոցիալական գովազդներ, տեսաֆիլմեր, որոնք պարբերաբար կցուցադրվեն տեղական՝ քաղաքային եւ մարզային՝ հեռուստաալիքներով:

Ծխախոտի օգտագործման եւ երկրորդային ծխի վնասակար ազդեցությունների վերաբերյալ տեղեկատվական դասընթացներում որպես թիրախ խումբ ընտրվել են 15-24 տարեկան երիտասարդները:

Ծրագրի ղեկավար Սուրեն Բաբայանն այս առիթով նշեց. «Սա ամենաակտիվ տարիքն է, եւ տարբեր հետազոտություններ ցույց են տվել, որ այդ տարիքում են երիտասարդներն առաջին անգամ փորձում օգտագործել ծխախոտ` առանց գիտակցելու դրա հետեւանքները: Այդ տարիքի երիտասարդները ծխելը հաճախ կապում են ինքնարտահայտման հետ: Ուստի երիտասարդների այդ խումբն է ընտրվել, որպեսզի նրանց տեղեկություններ տրվեն այն մասին, որ ծխելը ինքնարտահայտման հետ կապ չունի»:

Սուրեն Բաբայանը վստահեցրեց, որ ծրագրի իրականացմամբ նաեւ կարծրատիպեր են կոտրելու ու շեշտեց. «Մեր նպատակն է բարձրացնել երիտասարդների իրազեկվածության աստիճանը ծխախոտի եւ երկրորդային ծխի վնասների, վերարտադրողական առողջության վերաբերյալ: Ակնկալում ենք, որ երիտասարդները ծրագրի ավարտին կունենան համապատասխան իրավական եւ առողջապահական գիտելիքներ ու չեն առաջնորդվի այն կարծրատիպով, թե ծխելը կապ ունի ինքնադրսեւորման, ինքնարտահայտման ու ինքնահաստատման հետ»:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաեւ Կապանում հիմնել Երիտասարդների զարգացման կենտրոն, որտեղ «Առողջ կենսակերպը՝ առողջ երիտասարդության գրավական» ծրագրի մասնակիցները մարզի մյուս երիտասարդներին  կփոխանցեն իրենց ձեռք բերած գիտելիքները:

Հայաստանի երիտասարդական
հիմնադրամի հասարակայնության հետ
կապերի ծառայություն
22.05.2014թ.

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40