Կապանցիները Ծառուկյանի ընկերությանն առաջարկել են փոխել արտադրամասի վայրը

15.11.2018 19:19
1252

«Արարատցեմենտ» ՓԲԸ-ի կողմից Կապանում ցեմենտի աղացման արտադրամաս կառուցելու հանրային երրորդ լսումը Կապանի համայնքապետարանում այսօր կրկին չկայացավ: Սա երրորդ լսման չկայացման արդեն չորրորդ դեպքն է, սակայն, ի տարբերություն նախորդ անգամների, այսօր քաղաքացիական հատվածի ներկայացուցիչները և ընկերությունը համաձայնել էին ուղղակի քննարկում անցկացնել, որը չի արձանագրվել որպես հանրային լսում:

Քննարկման մասնակիցներից Դավիթ Հակոբյանն ասում է, որ իրենք միայն այդ պայմանով են համաձայնել բացել համայնքապետարանի դահլիճի մուտքը, որտեղ կայացել է քննարկումը: Նրա փոխանցմամբ՝ քննարկվել են ընկերության կառուցած արտադրամասի շինության ապօրինի լինելու հարցը, բնապահպանական ռիսկերը:

Հիշեցնենք, որ «Ծառուկյան» դաշինքի ղեկավար, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» ՓԲԸ-ն Կապանում ցեմենտի արտադրամաս է կառուցել: Սա այն պարագայում, երբ ընկերության՝ շրջակա միջավայրի վրա ունեցած նախնական գնահատման հայտի հանրային 4 լսումները դեռ չեն ավարտվել, որից հետո միայն բնապահպանության նախարարությունը եզրակացություն պիտի տա:

Այսօրվա քննարկման մասնակիցներից «Կապանի քաղաքացիական հասարակություն» շարժման անդամ Էդգար Հովհաննիսյանի խոսքով՝ փորձել են ՓԲԸ-ի ներկայացուցիչներին ուղղել իրենց անհանգստացնող հարցերը՝ ընդհանուր իրավիճակը հասկանալու համար:

Հովհաննիսյանի ասելով՝ եթե հանրային լսումը կայանար, անդառնալի հետևանքներ էր ունենալու, քանի որ հանրության ներկայացուցիչների համար դեռևս շատ անհասկանալի հարցեր կան: Հարցին, թե ընկերության ներկայացուցիչները կարողացա՞ն համոզել, թե ինչու պետք է գործարկվի արտադրամասը, Է. Հովհաննիսյանը պատասխանեց. «Իմ անունից կարող եմ ասել, թե ինչ տպավորություն ստացա այսօրվա քննարկումից: Թեկուզ տրված հարցերին հնչում էին պատասխաններ, այնուամենայնիվ, դրանք բավարար համոզիչ չէին, թե որևէ էկոլոգիական խնդիր չկա»:

Ընկերությունն, ըստ մեր զրուցակցի, հակափաստարկներ է բերել բնապահպանական ռիսկերի վերաբերյալ՝ նշելով, որ փոշու կոնցենտրացիան օրենքով ամրագրված թույլատրելի սահմաններում է լինելու: Սակայն սա, Կապանի բնակչի փոխանցմամբ, կասկածի տեղիք է տալիս: «Թեկուզ օրենքով կարող է ամրագրված լինել, և սառը թվաբանական գործողությունների արդյունքում ցույց են տալիս, թե իբր այդ սահմանաչափերը չեն անցնելու, ըստ մեզ, դրանք պարզապես բարի կամքի դրսևորումներ են, լավագույն ցանկություններ, որովհետև այսօր տեսնում ենք, որ գործ ունենք այնպիսի իրավիճակների հետ, երբ նմանատիպ նախաձեռնությունները միշտ գալիս, հանգում են բարի կամքին, իսկ արդյունքում ուրիշ բան է ստացվում»,- նկատում է Էդգար Հովհաննիսյանը:

Կապանցի ակտիվիտսը նաև նշում է, որ մարզկենտրոնը բնապահպանական առումով բավականին ծանրաբեռնված է, և նման արտադրամասերի գործունեությունը հնարավորինս պետք է բացառել կամ ունենալ այնպիսի արտադրություններ, որոնք բնապահպանական նոր ռիսկեր չեն ավելացնի:

Հանրային հատվածը ներկայացնող մասնակիցները քննարկման ժամանակ առաջարկ են արել ընկերությանը արտադրամասի վայրը փոխել: Հիշեցնենք, որ արտադրամասը գտնվում է Կապանի օդանավակայանի հարևանությամբ՝ Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի աջ կողմում:

«Արարատցեմենտի» ներկայացուցիչների արձագանքն առաջարկի վերաբերյալ բացասական է եղել: «Որպես իրավաբան՝ կարծում եմ, որ այդ կառույցն ինքնակամ է, և ավելին՝ այն օրինականացման ենթակա չէ»,- նշում է Հովհաննիսյանը: Ըստ նրա՝ հնարավոր փոխզիջումային տարբերակ կարող է լինել արտադրամասի վայրի փոփոխությունը: Էդգար Հովհաննիսյանի խոսքով՝ իրենք հետամուտ են լինելու ամբողջ գործընթացին:

Հիշեցնենք, որ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի («Արարատցեմենտն» այս կոնցեռնի մաս է) փոխտնօրեն Արայիկ Կեսոյանը Կապանի բնակիչների կողմից երրորդ լսումը 2 անգամ տապալելուց հետո ասել էր, թե համյանքապետարանը չի ապահովել դրա կայացումը՝ դրանով իսկ օրենք խախտելով: Այս հայտարարությունից հետո, փաստորեն, երրորդ լսումը ևս երկու անգամ չի կայանում:

Այսօր, սակայն, ընկերությունը ոչ միայն չի մեղադրել համայնքապետարանին, այլև երկխոսության համար շնորհակալություն է հայտնել կառույցին և հանրային հատվածի ներկայացուցիչներին, քանի որ հնարավորություն է եղել քննարկման միջոցով լսել բարձրացված հարցերն ու ներկայացնել փաստարկներ: Այս մասին մեզ հայտնել է Կապանի համայնքապետարանի տնտեսական զարգացման և արտաքին կապերի բաժնի պետ Հասմիկ Ղոնյանը: Նրա փոխանցմամբ՝ քննարկմանը որոշվել է, որ հանրային երրորդ լսումը տեղի կունենա առաջիկայում՝ սեղմ ժամկետներում:

Հիշեցնենք նաև, որ «Արարատցեմենտի» կապանյան արտադրամասի կառուցման առնչությամբ քրեական գործ է հարուցվել: Գործը, սակայն, անմիջականորեն ընկերությանը չի վերաբերում:

hetq.am

 

 

 

 

 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08