Հայոց լեզվի կենտրոնացված քննությունից անբավարար է ստացել 1 686 աշակերտ, 19-20 միավոր՝ 152-ը

03.06.2019 22:29
1528

Գնահատման եւ թեստավորման կենտրոնը հունիսի 2-ին հրապարակել է 9-րդ դասարանի հայոց լեզու առարկայի կենտրոնացված քննության գնահատականները, իսկ այսօր բողոքարկման փուլն է: Վերջնական արդյունքները հայտնի կլինեն հունիսի 10-ին:

Առայժմ, սակայն, նախնական տվյալները հուշում են, որ համեմատաբար մեծ է դրական միավորի շեմը չհաղթահարած աշակերտների թիվը եւ, ընդհակառակը, փոքր է ամենաբարձր՝ 19-20 միավոր ստացողների քանակը: Հայոց լեզվի քննություն հանձնել է 31 021 սովորող: Նրանցից 1 686-ը կամ 5.4 %-ը ստացել է անբավարար գնահատական: 19-20 միավոր ստացել է 152 աշակերտ կամ քննություն հանձնածների 0.5 %-ը: Միջին միավորը կազմել է 12.16:

 

2018 թվականին նույն դասարանում հայոց լեզվի քննության արդյունքները եղել են այսպիսին. 29 186 սովորողից դրական միավորի շեմը չի հաղթահարել 331-ը կամ 1.1 %-ը: 19-20 միավոր ստացել է 1 612 աշակերտ կամ 5.5 %-ը: Միջին գնահատականը եղել է 12.69:

2017 թվականին քննություն է հանձնել 29 084 աշակերտ: Անբավարար է ստացել 352-ը կամ 1.2 %-ը: 1 649 սովորող կամ քննություն հանձնածների 5.7%-ը ստացել է 19-20 միավոր: Միջին գնահատականը կազմել է 12.81:

Գնահատման եւ թեստավորման կենտրոնի լրատվական ծառայությունից, սակայն, փոխանցում են, որ այս քննությունը նախորդների հետ համեմատելը ճիշտ չէ: «9-րդ դասարանի ավարտական քննության արդյունքները նախորդ տարիների հետ համեմատելը տեղին չէ, քանի որ փոխվել են ինչպես քննության ձեւը, այնպես էլ քննական թեստի բովանդակությունը: Այս տարի քննությունն անցկացվել է կենտրոնացված ձեւով, իսկ թեստերը ներառել են ե՛ւ սովորական թեստային առաջադրանքներ, ե՛ւ ազատ շարադրանք: Նախորդ երկու տարիներին աշակերտները գրել են  փոխադրություն»,- հիմնավորվում է գրավոր պատասխանում:  

Այս տարի ամենաբարձր միջին միավորը գրանցվել է 3 մարզում ու Երեւանում: Սյունիքում՝ 12.52, Շիրակում՝ 12.19, Երեւանում՝ 12.09, Կոտայքում՝ 12.07: Ամենացածրը Արագածոտնում է՝ 11.06 միավոր:

Երեխաներն ու ծնողները հիմնականում դժգոհություն չունեն

Ի սկզբանե, երբ Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարեց 9-րդ դասարանում հայոց լեզվի քննությունը կենտրոնացված կարգով անցկացնելու որոշման մասին, հանրության շրջանում առաջ եկան որոշակի խուճապային տրամադրություններ: Շատերը համոզված էին, որ դա նշանակում է անբավարար գնահատականների շքերթ: Բայց թեպետ դրանց թիվը էապես մեծ է նախորդ տարիների արդյունքների համեմատությամբ, սպասելիքները շատ ավելի հոռետեսական էին: Մեզ հետ զրուցած աշակերտներն ու ծնողները բովանդակային առումով դժգոհություն չունեին: Նրանք նույնպես այն կարծիքին էին, որ բոլոր մտավախություններն անտեղի էին:

«Ինձ թվում է՝ բոլորի մոտ էլ կար վախը, որ քննությունը կենտրոնացված է, չեն օգնի, բայց դե դպրոցը սովորեցրել է մեզ այդքանը, լավ հանձնեցինք: Ես 16 եմ ստացել եւ գոհ եմ իմ գնահատականից: Պարապել էինք, պատրաստվել էինք թեստերով: Շարադրությունն էր մի քիչ դժվար, բայց հաղթահարեցիք: Պետք է 50-70 բառ գրեինք, բայց ասենք կարող է 49 լիներ: Ամեն ինչ լավ էր, կազմակերպված էին ուսուցիչները: Ծանոթ ուսուցիչ չի եղել, ինչպես միասնականի ժամանակ: Մենակ չլարվեն աշակերտները, լարվածությունը մեջներից հանեն, ամեն ինչ լավ կլինի»,- ասաց Երեւանի Եղիշե Չարենցի անվան դպրոցի 9-րդ դասարանն ավարտող Ռուբեն Սարգսյանը:

Նույն դպրոցի աշակերտուհիներից մեկի ծնողը, որն անունը հրապարակել չցանկացավ, նույնպես դրական գնահատեց կենտրոնացված կարգով քննությունների անցկացումը, թեպետ առավել կնախընտրեր, եթե այդ փոփոխությունները կյանքի կոչվեին ոչ հապշտապ: Նա որոշակի խնդիր էր տեսնում՝ կապված գնահատման սկզբունքի հետ: Աղջիկը 17 միավոր է ստացել: Իր հաշվարկով՝ պետք է լիներ 18:

«Կա անհամաձայնություն՝ գնահատման սանդղակի վերաբերյալ, որը պարզ չէ: Սովորաբար հավաքած միավորը բաժանվում է հնարավոր առավելագույն միավորի, այսինքն՝ 40-ի, բազմապատկվում առավելագույն գնահատականով, այսինքն՝ 20-ով: Իմ աղջիկը 36 միավոր է ստացել, որի դեպքում գնահատականը պետք է լիներ 18: Իրենց մոտ 17 է: Սանդղակը սխալ է հաշվարկած: Անտրամաբանական է: Ընդամենը սա է: Թե չէ քննությունները լավ են կազմակերպված եղել, ստուգումները նորմալ են անցել, իսկապես արդար քննություններ են եղել, դեմ չենք: Ուղղակի թող պարզաբանեն, միգուցե ես սխալ եմ հասկանում իրենց գնահատման չափորոշիչը»,- ասաց նա՝ ընդգծելով, որ ամեն դեպքում գնահատականը չեն բողոքարկելու, որովհետեւ 9-րդ դասարանի ավարտական քննությունների արդյունքներն այնքան էլ չեն կարեւորում: «Ազատ շարադրանքից իմ երեխային մեկ բալ իջեցրել են: Իրենք «հունից դուրս գալով»-ը համարել են միջադաս դերբայական դարձված եւ դրել են երկու կողմից ստորակետ: Դրանց բացակայությունը համարել են սխալ, բայց «հունից դուրս գալ»-ը չի կարող լինել դերբայական դարձված, որովհետեւ հարադրավոր բայ է, կետադրություն չի պահանջում»,- իմիջիայլոց, նաեւ նկատեց ծնողը: 

ԳԹԿ տնօրենի պաշտոնակատարի մայիսի 20-ի հրամանով հաստատվել է, որ օրինակ, 32-33-34 միավորի դեպքում գնահատականը կազմում է 16, 35-36 միավորի դեպքում՝ 17, 37-38-ի դեպքում՝ գնահատականը 18 է, 39 միավորի դեպքում՝ 19, իսկ 40-ի դեպքում՝ 20:

Հ.Գ. Հիշեցնենք, որ կենտրոնացված քննություն հանձնած աշակերտները նույնպես երկու անգամ վերահանձնելու հնարավորություն կստանան: Այս անգամ արդեն յուրաքանչյուրը իր դպրոցում:

armtimes.com

Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ. ամփոփվել են Սյունիքի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները

21.02.2026 19:18

Մի՛ վախեցեք մաhից, պատրա՛ստ եղեք դրան և որևէ ձևով մի՛ արագացրեք այն և անվա՛խ քայլեք ձեր ճանապարհով՝ մնացած ամեն ինչը թողնելով Աստծուն․ Ռուբեն Վարդանյան

21.02.2026 12:50

Մեր երկրում հազարավոր մարդիկ կանգնած են դեղորայքի գների խնդրի առաջ․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

21.02.2026 12:04

Առուշ Առուշանյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դեկոտինյիին

21.02.2026 11:08

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ պատվիրակությանը

20.02.2026 22:27

Հայաստանում ստեղծվելու է սիլիկոնային ավան, ապահովվելու է բարենպաստ միջավայր․ Նարեկ Կարապետյան

20.02.2026 21:14

Ամեն ջանք գործադրելու ենք մեր ժողովրդի՝ Արցախ վերադառնալու և ինքնորոշման անքակտելի իրավունքները լիարժեքորեն իրացնելու համար. Արցախի ԱԺ

20.02.2026 19:15

Ընտրակաշառքը պոզով-պոչո՞վ է լինում. Ալիկ Ալեքսանյանը` ՔՊ-ական մարզպետի՝ ժողովրդի հաշվին արած «բարեգործության» մասին

20.02.2026 17:09

«Սյունիք» ֆուտբոլային ակումբը հուշագիր-համաձայնագիր կնքեց մարզի խոշոր ձեռնարկություններից մեկի՝ «Աժդանակ» ՍՊԸ-ի հետ

20.02.2026 17:00

Ալիևը՝ հայ լրագրողին․ Երբ Բայդենը վերադառնա` կվերագործարկի ձեր «Խաղաղության խաչմերուկը»

20.02.2026 15:57

Մակրոնը մայիսի 4-ին երկօրյա այցով կլինի Հայաստանում

20.02.2026 15:46

Սերգեյ Գորոդեցկի․ «Հայաստանի սիրտը, Արարատյան դաշտավայրը հնարավոր չէ պաշտպանել՝ առանց Արցախին տիրելու»

20.02.2026 15:37