Կապանում անցկացվեց «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի տարածաշրջանային փուլը

17.06.2014 14:57
1869

Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցում հունիսի 13-ին անցկացվեց ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի առաջին` տարածաշրջանային փուլը: Այս տարի մրցույթին մասնակցեց 4 տարիքային խմբի (1-ին տարիքային խումբ` 2006թ. մինչեւ 2008թ. ծնված երեխա ունեցող ընտանիքներ, 2-րդ տարիքային խումբ` 2003թ. մինչեւ 2005թ. ծնված երեխա ունեցող ընտանիքներ, 3-րդ տարիքային խումբ` 2000թ. մինչեւ 2002թ. ծնված երեխա ունեցող ընտանիքներ, 4-րդ տարիքային խումբ` 1998թ. մինչեւ 1999թ. ծնված երեխա ունեցող), կապանցի 36 ընտանիք: Տարեցտարի մրցույթին մասնակցել ցանկացող ընտանիքների թվի ավելացումը, ըստ քաղաքապետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի գլխավոր մասնագետ Դավիթ Դավթյանի, խոսում է այն մասին, որ սպորտն աստիճանաբար ավելի մեծ մասսայականություն է վայելում կապանցիների շրջանում: Չափելով իրենց ուժերը 7 մարզաձեւից, լավագույն արդյունքներ ցուցաբերած 12 ընտանիք իրավունք ստացան պայքարը շարունակելու մրցույթի մարզային փուլում: «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի տարածաշրջանային փուլում հաղթող ճանաչված կապանցի 12 ընտանիք արժանացավ պատվոգրի ու դրամական պարգեւի:

kapan.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40