Կապանում Էր Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին

24.03.2025 20:05
1791

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը եւ Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօր այցելել են նորաստեղծ Սենթ Էթիենի անվան ֆրանկոֆոն կենտրոն։

Ողջունելով դեսպանի այցը Կապան՝ համայնքի ղեկավարը կարևորել է հայ–ֆրանսիական բարեկամական հարաբերությունները եւ շնորհակալություն հայտնել բարեկամ Ֆրանսիային մշտապես Հայաստանի կողքին լինելու, ինչպես նաև Սյունիքի մարզի նկատմամբ ցուցաբերվող մեծ ուշադրության համար։

Համայնքի ղեկավարի ուղեկցությամբ դեսպանը շրջայց է կատարել ֆրանկոֆոն կենտրոնում, ծանոթացել ստեղծված պայմաններին, հետաքրքրվել մատուցվող ծառայություններով, զրուցել աշխատակիցների հետ։

Գևորգ Փարսյանը մանրամասն ներկայացրել է կենտրոնի գործունեությունը՝ ընդգծել, որ Կապան-Սենթ Էթիեն քաղաքների միջև ձևավորված բարեկամական, արդյունավետ հարաբերությունների հաստատման լավագույն օրինակներից է կենտրոնի ստեղծումը՝ վստահություն հայտնելով, որ այն խթանելու է ֆրանսերեն լեզվի ուսուցումն ու տարածումը Կապանում։

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և Կապանում ֆրանկոֆոն կենտրոն հիմնելու համար՝ բարձր գնահատել Կապան-Սենթ Էթիեն համագործակցությունը ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև մի շարք հարցեր՝ իրականացվող ծրագրերի ու համագործակցության ընդլայնման նոր ուղղությունների վերաբերյալ։

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02