Կապանում գործարկվեց Հայաստանի ամենաերկար զիփլայնը 

20.07.2020 14:25
11030

Հուլիսի 20-ին գործարկվեց Հայաստանի ամենաերկար զիփլայնը, որն անցնում է Կապանի վրայով եւ իրար կապում քաղաքի Շինարարների ու Հունան Ավետիսյան թաղամասերը։
Բացման արարողությանը ներկա էին Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը, գործարարներ եւ հյուրեր։
Զիփլայնի շինարարությունն սկսվել էր 2019 թվականից. մտահղացման հեղինակն ու ներդնողը կապանցի գործարար, «Գրանդ Հաուս» հյուրանոցային համալիրի սեփականատեր Դավիթ Սողոմոնյանն է։
Երկկողմանի ճոպանների ընդհանուր երկարությունը 1750 մ է, մի կետից մյուս կետը՝ 680 մ է, մյուս ճոպանինը՝ 1080 մետր, որը Հայաստանում ամենաերկարն է։ Ճոպանի բարձրությունը գետնից 118 մ է, որը եւս ՀՀ-ում ամենաբարձրն է, արագությունը մինչեւ 120 կմ/ժ է։
Զիփլայնն իր տեսակով տարբերվում է նաեւ աշխարհում եղած մյուսներից նրանով, որ անցնում է քաղաքի ու միջպետական ճանապարհի վրայով։
Ընդհանուր տուրը՝ մեկ կողմով երթը եւ մյուս կողմով վերադարձը տեւում է մոտ 40 րոպե։
Զիփլայնի գործարկումը լուրջ ներդրում ու նոր զարկ է զբոսաշրջությանը ոչ միայն Կապանում ու Սյունիքում, այլեւ՝ Հայաստանում։

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02