Մեղրիում՝ խմելու ջրի մաքրման ժամանակակից կայան․ դարձյալ Ազատ Գասպարյանի ձեռագիրն է

05.01.2026 12:10
1293

Մեղրին հայտնի է իր ջրային պաշարներով։ Բայց հատկապես ամռանը տարածաշրջանի ամենասուր հիմնախնդիրը խմելու և ոռոգման ջուրն է։ Իսկ խմելու ջրի որակի վերաբերյալ բողոքներ քանիցս լսել ենք․․․ Այդ վաղեմի խնդիրը, կարծեք, լուծում է ստանում Մեղրու ճանապարհաշինարարների ջանքերով։

Ճանապարհաշինական աշխատանքներից զատ՝ «Մեղրու ճանապարհների շինարարություն և շահագործում ձեռնարկություն» ՍՊ ընկերությունը մասնագիտացել է նաև սոցիալ-մշակութային-պաշտպանական կառույցների շինարարության մեջ: Իսկ ընկերության տնօրեն Ազատ Գասպարյանի մասին  բարեկամաբար ասում են՝ նրա ձեռագիրն ամենուր է (խոսքը շինարարական աշխատանքների մասին է)։

2025-ը ևս նշանավորվեց ընկերության կողմից սոցիալական մի կարևոր օբյեկտի կառուցումով ու շահագործմամբ։

Ինչևէ, 2023 թ․ երկրորդ կեսին ընկերությունը Լիճք գյուղի տարածքում գտնվող հին մաքրման կայանի կողքին սկսեց նորի կառուցումը՝ նախագծային արժեքը 1 միլիարդ 300 միլիոն դրամ։ Մեղրիում խմելու ջրի նոր մաքրման կայան ունենալու խնդիր վաղուց էր ծագել։

Կայանն այժմ վայրկյանում  80 լիտր ջուր կարող է մատակարարել Մեղրի քաղաքին։

Բացի դրանից՝ Լեհվազ գյուղում կառուցվել է օրվա կարգավորիչ ջրամբար, որտեղ պիտի ջուրը մանրէազերծվի։

Բանը միայն շենքը չէ, կայանը հագեցած է արդիական սարքավորումներով, որոնց պարագայում մարդկային միջամտությունը հասցված է նվազագույնի։

Նոր սարքավորումների տեղադրումն ու մոնտաժումն իրականացրել են հատուկ հրավիրված  մասնագետները:

«Մեխանիզմների միջոցով կարգավորվում են ջրի ելքն ու մուտքը, եթե ջրի մաքրության հետ կապված խնդիր է լինում, ազդանշաններն իսկույն ահազանգում են», - պարզաբանում է ընկերության տնօրեն Ազատ Գասպարյանը, ով նաև մանրամասներ է ներկայացնում կառույցի շինարարության ժամանակ օգտագործված շինանյութերի, տեղադրված սարքավորումների մասին։

Շրջելով նորակառույց մաքրման կայանի  հարկաբաժիններով՝ համոզվում ես, որ քիչ բան է մնում անելու: Բացի այդ՝ աչք են շոյում նոր տեղադրված սարքավորումները:

Մաքրման կայանի պետ Մուշեղ Ղարագյոզյանը ներկայացնում է կայան մտնող ջրի «ճանապարհորդությունը»։

– Ջուրը խառնարանից անցնում է դեպի ֆիլտրեր, մաքրվում։ Եթե ջուրը պղտոր է լինում, օգտագործվում է ալյումինի սուլֆատ և կիր, որոնց շնորհիվ պղտորվածությունը նստվածք է տալիս, պարզ ջուրը ևս մի անգամ մղվում է դեպի ֆիլտր, ևս մի անգամ մաքրվում, նոր միայն շարունակում ճամփան դեպի սպառող, - մանրամասնում է մեր զրուցակիցը, նաև հավելում, որ գարնանային պղտորումների ժամանակ կարող են անհրաժեշտ քանակության ջուր մատակարարել սպառողին։

Ընդհանրապես ջրի քանակությունը պայմանավորված է տարվա եղանակով: Ձմռանը նվազում է՝ կապված մերձակա աղբյուրների սառցակալման հետ, իսկ ամռանն ավելանում է, թեպետ այդ տարեշրջանում ջրօգտագործումը բնակչության կողմից ավելի մեծ չափեր է ընդունում:

Ընկերության արտադրության գծով փոխտնօրեն Սևակ Սարգսյանն էլ փոխանցում է, որ կայանի տեխնոլոգիական հատվածն ավարտին է հասցվել, մնում է էլեկտրական միացումները կատարել և քլորի դոզատորը տեղադրել։

Այսքանից հետո վերապահությամբ կարելի է ասել, որ սպառողին որակյալ ջուր է մատակարարվելու, քանզի մաքրման կայանից մինչև սպառող հասնող խողովակաշարն անցկացվել է անցյալ դարի 70-ական թվականներին, և ոչ միայն ջրի կորուստներն են անխուսափելի, այլև հինգ տասնամյակ ու ավելի վաղեմություն ունեցող խողովակներով հոսելով, չի բացառվում, որ ջուրն ինչ-որ չափով կորակազրկվի։

Ուրեմն և՝ Մեղրիում շարունակում է օրակարգային մնալ մաքրման կայանից մինչև Մեղրի քաղաք ձգվող խողովակաշարի նորացումը,  ինչը, կարծում ենք, կզբաղեցնի պատկան մարմինների ուշադրությունը:

Վահրամ Օրբելյան

Լուսանկարները՝

Արմինե Մարգարյանի

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40