Կապանում հիմնանորոգված տանիքների թիվը հասել է 123-ի

15.12.2025 15:22
451

Կապան քաղաքում ավարտին են մոտենում առաջնային անհրաժեշտություն ունեցող բազմաբնակարան բնակելի շենքերի հարթ և լանջավոր տանիքների վերանորոգման աշխատանքները։

Շարունակելով աջակցությունը բնակիչների կոմունալ-կենցաղային խնդիրներին՝ 2025 թվականին ևս, բազմաբնակարան բնակելի շենքերի 11 տանիք ներառվել է ծրագրում։

Առաջնահերթությունը տրվել է այն տանիքներին, որոնք տարիների ընթացքում քայքայվել և վաղեմություն ունեցող ծածկերի հետևանքով անձրևաջրերի ներթափանցման պատճառ են դարձել:

Համայնքի բյուջեի միջոցներով այս տարի նորոգվել են Բաղաբերդ 16, Բաղաբերդ 17, Լեռնագործների 1, Լեռնագործների 13 ա շենքերը. ավարտական փուլում են Ձորքի 18, Ռ. Մինասյան 18, Բաղաբերդ 12, Մ. Հարությունյան 10բ, Հալիձոր 14, Բաղաբերդ 22, Ա. Մանուկյան 1-ին նրբ. շենք 4բ տանիքները։

Այսպիսով, բնակիչների դիմումների հիման վրա և Կապանի համայնքապետարանի պատվիրատվությամբ՝ վերջին տարիներին, տարբեր ծրագրերի շրջանակներում, Կապան քաղաքում հիմնանորոգվել և բնակիչների պահպանությանն է հանձնվել բազմաբնակարան բնակելի շենքերի շուրջ 123 տանիք։

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40