Կապանում հունվարի 14-ին տեղի կունենա մարզային ամենամեծ սպորտային ակումբի՝ ԻնՍպորտ Սյունիքի բացման արարողությունը

11.01.2023 10:58
1931

Սյունիքի մարզկենտրոն Կապանում հունվարի 14-ին տեղի կունենա մարզային ամենամեծ սպորտային ակումբի՝ ԻնՍպորտ Սյունիքի բացման արարողությունը։

2018 թ. նոյեմբերի 7-ին Երևան քաղաքի Պարույր Սևակի 8/3 հասցեում բացվել էր «ԻՆՍՊՈՐՏ» մարզաառողջարանային առաջին հաստատությունը։ Ընդլայնելով գործունեությունը՝ այսօր գործարկվում է մարզային ժամանակակից ամենամեծ սպորտային համալիրը՝ ԻնՍպորտ Սյունիքը։ Այս մասին տեղեկացնում է «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ն։

«Սա հատկապես կարևոր քայլ է, ներկայում այլևս սահմանամերձ դարձած Կապան քաղաքի և հարակից բնակավայրերի բնակիչների համար բարձրակարգ մարզաառողջարանային ծառայությունների ստացման հնարավորություն ընձեռելու համատեքստում: ԻնՍպորտ Սյունիք մարզահամալիրի կառուցապատման ընդհանուր մակերեսը կազմել է 7514 քմ: Հարակից տարածքը բարեկարգվել և անց են կացվել նոր կոմունիկացիաներ, արտաքին լուսավորություն և այլն:

Մարզահամալիրի թողունակությունը կազմում է՝ 200 մարդ/1 ժամում:

Մարզահամալիրի գործարկմամբ ստեղծվել է շուրջ 42 մշտական աշխատատեղ՝ 195.000 դրամ միջին աշխատավարձով։ Մարզաառողջարանային համալիրի կառուցապատման արժեքը կազմել է 1,54 մլդ. ՀՀ դրամ: Կառուցապատումն իրականացվել է «Արարատբանկ» ԲԲԸ-ի հետ համագործակցությամբ»,- նշվում է հաղորդագրությունում։

Հունվարի 14-ին շահագործման է հանձնվում ներդրումային ծրագրի 1-ին փուլը: Երկրորդ փուլը (2,7 մլդ. դրամ ծավալով) իրականացվելու է 2025-2028 թթ.-ին՝ իր մեջ նախնական ներառելով սահադաշտը, շատրվանները, բացօթյա հանգստի գոտին, մանկական երկաթուղին, հյուրատունը, համերգային սրահը (400 նստատեղով) և այլն: Բացվող ԻնՍպորտ Սյունիք համալիրում գործելու են լողավազաններ (մեծահասակների համար և մանկական), որոնք հագեցած են գերժամանակակից ֆիլտրման քառաստիճան համակարգով (ուլտրամանուշակագույն ճառագայթում, քիմիական, մեխանիկական և օզոնային մաքրում), ժամանակակից մարզասարքերով կահավորված ֆիթնեսի սրահ, բոքսի և արևելյան մարտարվեսների սրահներ:

Ֆիթնես գոտում գործելու է կարդիո և ուժային պարապմունքների համար նախատեսված սրահ՝ MBH-ֆիթնես ապրանքանիշի «Թեխնոջիմ» շարքի լավագույն մարզասարքերով՝ տարբեր մկանային համակարգերի համար: Կգործի նաև բոքսի և արևելյան մարտարվեստների մարզումների սրահ: Հանդերձարանները կահավորված են էլեկտրոնային կառավարմամբ անհատական պահատեղիներով, իսկ ցնցուղարաններին կից գործում են արևելյան և ֆիննական շոգեբաղնիքներ։

Մեծահասակների լողավազանը 38 մետր է և հարմարեցված է ինչպես ակտիվ լողի այնպես էլ հանգստի համար։ Կից գործում է նաև մանկական առանձնացված լողավազանը։ Կենտրոնում կգործի նաև բուժական, սպորտային մերսման սենյակ։

ԻնՍպորտ Սյունիքը ունի ինքնաբավ դիզելային (վթարային)  էներգամատակարարման համակարգ (համալիրը պաշտպանված է էլեկտրականության անջատումներից)։

«Մենք կարևորում ենք Երևան քաղաքից դուրս այսօրինակ ներդրումների լավագույնս լուսաբանելու գործը (որպես հաջողված և կայացած օրինակ)՝ խրախուսելով պոտենցիալ ներդրողներին, ովքեր կարող են իրենց ծավալած գործունեության հետևանքով փոխել մարզում և հատկապես սահմանամերձ գոտիներում ապրող մարդկանց կյանքի որակը, հանրային առողջության պահպանումը և զարգացումը»,- ասվում է հաղորդագրությունում։

https://www.lragir.am/

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01