Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին

20.05.2024 11:05
1080

Հարգելի պարոն հյուպատոս

Սյունիքում մեծ ցավով ու ափսոսանքով է ընդունվել գույժն առ այն, որ մայիսի 19-ին, ուղղաթիռի վթարի հետևանքով մահացել են Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին և Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

Մենք ամբողջ գիշեր հետևում էինք լրահոսին՝ հույս փայփայելով, որ նրանց կյանքը կփրկվի, սակայն ավա՜ղ... Նրանք կնքեցին իրենց մահկանացուն։

Ընդունեք «Սյունյաց երկիր» թերթի խմբագրակազմի և նրա հետևորդների սրտաբուխ ցավակցությունը։

Հանձին Ձեզ, ցավակցում և համբերություն ու տոկունություն ենք մաղթում Իրանի եղբայրական ժողովրդին։

Նախագահ Էբրահիմ Ռայիսին և նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը կմնան մեր հուշերում, քանզի բազմիցս ականատես եղանք այն ջերմ զգացմունքներին, որ նրանք տածում  էին Հայաստանի ու հայ ժողովրդի և մասնավորապես Սյունիքի հանդեպ։

Մեր հիշողության մեջ է 2022 թվականի հոկտեմբերի 21-ը,  երբ ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ժամանեց Կապան և մասնակից եղավ Իրանի գլխավոր հյուպատոսության բացմանը, ինչը նոր էջ բացեց հայ–իրանական բազմադարյա բարեկամության մեջ։

Երբեք չենք մոռանա երջանկահիշատակ Էբրահիմ Ռայիսիի և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի անզիջում դիրքորոշումը՝ կապված Սյունիքի անվտանգության և Սյունիքի անտրոհելիության հարցերի շուրջ, երբ խոսք էր գնում մեր երկրամասի տարածքով (հայոց ինքնիշխանությունից դուրս) հաղորդակցության ուղիներ ստեղծելու մասին։

Նորից Ձեզ համբերություն և տոկունություն։

Հարգանքով՝

Սամվել Ալեքսանյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40