Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոսությունը երեք տարեկան է

17.10.2025 14:57
753

Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսարանում հոկտեմբերի 16-ին տեղի ունեցավ երեկո՝ նվիրված դիվանագիտական այդ կառույցի հիմնադրման 3-րդ տարեդարձին։

Հյուպատոսարանի եռամյա գործունեության վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ հյուպատոսի գրասենյակի վարիչ-թարգմանիչ Շեռլի Ավետյանը՝ անդրադառնալով մշակութային, կրթական, զբոսաշրջային, մարզական ոլորտներում երկու երկրների միջև համագործակցությանը, անցկացված միջոցառումներին։

Առավել ընդգրկուն խոսքով հանդես եկավ Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանի ժամանակավոր հավատարմատար Բահրամ Թահերին՝ պատմական անդրադարձ կատարելով երկու երկրների բարեկամությանը, հիմնական շեշտը դնելով մեր ժամանակներում ստեղծված իրողությունների վրա։ Նա մասնավորապես նշեց, որ Իրանն ունի սկզբունքային դիրքորոշում, այն է ՝ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների միջոցով և տարածաշրջանային ձևաչափերում՝ առանց արտաքին  միջամտության։ Հավելեց նաև, որ աշխարհագրական սահմանների ցանկացած փոփոխություն Իրանի Իսլամական Հանրապետության համար անընդունելի է։ Եվ իրենք չեն հանդուրժի Հայաստանի ու Իրանի սահմանների մոտ արտատարածաշրջանային ուժերի ներկայությունն ու երբեք թույլ չեն տա, որ արտաքին խաղացողները ստվեր գցեն երկու երկրների ընդհանուր շահերի վրա։

Օրվա խորհրդին պատշաճող խոսք հնչեցրին Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամին և ուրիշներ։

Մորթեզա Աբեդին Վարամին ԻԻՀ գլխավոր հյուպատոսարանի շնորհակալագրեր հանձնեց Սյունիքի մարզի տարբեր ոլորտների ներկայացուցիչների։

Երեկոյին մասնակցում էին նաև տարածքային իշխանության ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ:

Երաժշտական կատարումներով հանդես եկան Կապանի արվեստի պետական քոլեջի սաները։

Վերջում մտքերի փոխանակությունը շարունակվեց աղանդերի սեղանի շուրջ։

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40