Հայաստանը ՀԱՊԿ-ում ներկայացրել է իրավիճակը Նախիջևանի սահմանին

11.07.2018 14:42
1255

ՀԱՊԿ-ի քարտուղարությունում տեղի է ունեցել կազմակերպության Մշտական խորհրդի նիստը, որին մասնակցել են ՀԱՊԿ անդամ-պետությունների մշտական և լիազորված ներկայացուցիչները և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալները:   

Ինչպես հայտնում է կազմակերպության լրատվական բաժինը, ի թիվս այլ հարցերի, ՀԱՊԿ տեղեկատվության փոխանակման հարթակում, որը վերաբերում է անդամ-պետությունների անվտանգության հարցերին, ՀՀ մշտական ներկայացուցիչ Դավիդ Վիրաբյանը ՀԱՊԿ Մշտական խորհրդի անդամներին է ներկայացրել տեղեկատվություն հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում առկա իրավիճակի մասին:

Հիշեցնենք, վերջին ամիսներին նկատվում է Ադրբեջանի ակտիվացում Նախիջևանի սահմանին: Ավելին, Ադրբեջանը հայտարարեց, թե շուրջ 11 հազար հեկտար հայկական տարածք է «գրավել», տեղակայել նոր դիրքեր, դրանց համար կառուցել 50 կմ ճանապարհ։ Մինչդեռ ինչպես հայտարարում է ՀՀ ՊՆ-ն, «Ադրբեջանի առաջխաղացումը բացառապես սեփական տարածքում է եղել»:

Ճիշտ է, ադրբեջանական զինուժի առաջխաղացումը սահմանային Արենի գյուղում մտավախության պատճառ է դարձել, քանի որ հակառակորդի զինուժն անզեն աչքով տեսանելի է այգիներից ու վարելահողերից, բայց ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը վստահեցնում է՝ Ադրբեջանի հրաձիգային զինատեսակները անհասանելի են հայկական գյուղերի համար:

armtines.com

Իրան-Ռուսաստան հարաբերությունները ամրապնդվում են, և մենք ձգտում ենք ամրապնդել բազմաբևեռությունը․ Փեզեշքիան

26.10.2026 19:13

Հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրի ադրբեջանցիներից, որոնք 30 տարվա ընթացքում չեն կարողացել վերադառնալ իրենց «հարազատ բնօրրանները». Հաջիև

26.10.2026 16:38

ԵՎՍ 17 ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿ ԵՎ 2 ՀԱՆԳՍՏԻ ԳՈՏԻ

26.10.2026 16:09

Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հասնելը տնտեսական հնարավորություններ կբացի

26.10.2026 15:33

«Ինչո՞ւ է կենսաչափական նոր անձնագրի գինը սովորական անձնագրից մոտ 29 անգամ բարձր»․ հարց՝ Արփինե Սարգսյանին

26.10.2026 14:46

Սոցիալապես անապահով մարդը հազար դրամով հա՞ց գնի, թե՞ դեղ

26.10.2026 14:22

Կապանի ՏԻՄ ընտրություններում Գևորգ Փարսյանը կգլխավորի «Շանթ դաշինք» կուսակցության նախընտրական ցուցակը

26.10.2026 14:12

Վախճանվել է Սյունյաց աշխարհի ճանաչված զավակ, մեծահամբավ բժիշկ Սլավիկ Ամիրյանը

26.10.2026 14:08

Հայաստանի 1000 խոշոր հարկատուները 9 ամսում պետական բյուջե են վճարել 1 տրլն 638 մլրդ դրամ

26.10.2026 12:45

ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

26.10.2026 12:37

Արժանապատվության անհավասարություն․ ինչո՞ւ Meta-ն պետք է դադարեցնի պաշտպանել Հայոց ցեղասպանության ժխտումը

26.10.2026 12:22

Էրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին, որը քննադատել էր Ադրբեջանում հիջաբի արգելքը

26.10.2026 12:17