Կապանում նշվել է Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության տոնը

06.01.2026 15:37
722

Հունվարի 5-ի երեկոյան մատուցված Ճրագալույցի տոնական Սուրբ պատարագով Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում ազդարարվել է Սուրբծննդյան ավետիսը՝ «Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս»։

Հունվարի 6-ի առավոտյան Հայ առաքելական եկեղեցու Սյունյաց թեմի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում նույնպես նշվել է Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան և Աստվածահայտնության տոնը։

Տոնական օրվա առթիվ մատուցվել է Սուրբ և Անմահ պատարագ՝ հոգևոր հովիվ Տեր Խաչատուր քահանա Հայրապետյանի ձեռամբ, որին հաջորդել է Ջրօրհնեքի արարողությունը՝ ի հիշատակ Հորդանան գետում Հիսուս Քրիստոսի Մկրտության:

Ներկա հավատացյալները Սուրբ Ծննդյան հրաշքների հույսով, օրհնված ջուրը վերցրել են իրենց հետ՝ հուսալով արժանանալ Տիրոջ օգնությանը, օրհնությանը և սրբությանը:

Այս տարի ևս եկեղեցու խաչի քավորի պատվարժան գործը ստանձնել է Գրիգորի Փարսյանը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40