Կապանում նշվեց գարնանային տոնը

09.03.2023 12:34
2322

Կանանց միջազգային տոնին նվիրված միջոցառումները մարզկենտրոնում սկսվեցին առավոտվանից: Կապան համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհրդի անդամներն կանանց և աղջիկներին համայնքի ղեկավարի անունից ծաղիկներ էին նվիրում, շնորհավորում գարնանային տոնի առթիվ: Իսկ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները գեղեցիկ սեռի ներկայացուցիչների ավտոմեքենաները կանգնեցնում էին, բայց ոչ թե տուգանելու, այլ տոնի առթիվ ծաղիկներ նվիրելու և բարեմաղթանքներ հղելու:

Տոնական օրվա գլխավոր իրադարձությունը Կապանի մշակույթի կենտրոնի համերգային մեծ դահլիճում էր: Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը բարեմաղթանքի  խոսքեր հղեց կանանց, տատիկներին, դուստրերին, քույրերին՝ կարևորելով կանանց դերը համայնքի առաջ ծառացած հիմնախնդիրների աստիճանական լուծման գործում:

Բարեխիղճ աշխատանքի, մասնագիտական ոլորտում ջանքերի ու նվիրումի համար համայնքի ղեկավարի կողմից պատվոգրեր և շնորհակալագրեր հանձնվեցին, ինչպես նաև կենտրոնական բանկի կողմից հուշադրամներ ստացան Կապանի բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի բժիշկ-սոնոգրաֆիստ  Նարա Հարությունյանը, Կապանի թիվ 2 նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրեն Սվետլանա Ավանեսյանը, Կապանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 7  հիմնական դպրոցի դասվար Լուսինե Բալայանը, Կապանի աթլետիկայի մասնագիտացված մարզադպրոցի մարզուհի Յանա Սարգսյանը, ՀՀ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության Կապանի սպասարկման գրասենյակի ղեկավար Կարինե Հովհաննիսյանը, Կապանի մանկական կենտրոնի հոգեբան Անուշ Գրիգորյանը:

Համայնքի ղեկավարի շնորհակալագրին արժանացավ նաև Գայանե Թադևոսյանը՝ համայնքում գործող գրադարանների զարգացմանը նպաստելու և արդյունավետ գործունեության համար: Պաշտոնական արարողությունից հետո սկսվեց տոնական համերգը, որի ծրագրի շրջանակում հանդես եկեավ Կապանի  էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սամվել Հայրապետյան: Առաջինը հնչեց Տիգրան Մանսուրյանի «Ճերմակ անուրջներ» ստեղծագործությունը (շեփորի մենանվագ՝ Դավիթ Հայրապետյան): Կատարվեց նաև Առնո Բաբաջանյանի «Նոկտյուրն» ստեղծագործությունը: Ծրագիրը հարուստ էր հայ կոմպոզիտորների մոտ ու հարազատ երգերով, որոնք կատարեցին մշակույթի կենտրոնի մենակատարները՝ իրապես տոնական մթնոլորտ ստեղծելով և բարձրացնելով ներկաների տրամադրությունը:

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40