Կապանում նշվեց հայոց բանակի 28-րդ տարեդարձը

29.01.2020 15:27
1335

Հայոց բանակի կազմավորման 28-րդ տարեդարձին նվիրված հանդիսությունների շարքը մարզկենտրոն Կապանում սկսվեց Գարեգին Նժդեհի հրապարակից։ Առավոտյան ժամը 10։00-ին հանդիսավոր տողանի էին կանգնել Կապանում տեղակայված զորամասի սպաները եւ զինվորները։

Օրվա խորհրդին նվիրված հանրահավաքը բացեց Կապանի հոգեւոր հովիվ տեր Վահան քահանա Հեբոյանը, ով շնորհավորանքի խոսքում հիշեցրեց պատմահայր Մովսես Խորենացու խոսքերը. «Թեեւ մենք փոքր ածու ենք եւ թվով շատ սակավ, բայց մեր երկրում էլ շատ գործեր կան հիշատակելու»։

Օրվա խորհրդին պատշաճող ելույթներ ունեցան Կապանում տեղակայված զորամասի հրամանատար, գնդապետ Գարիկ Պողոսյանը, Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը, Արցախյան պատերազմին մասնակցություն ունեցած կին վետերանների միության նախագահ Մելանյա Գեւորգյանը, Կապանի թիվ 10 միջնակարգ դպրոցի աշակերտ, հաղթանակած բանակի ապագա զինվոր Նարեկ Գաբրիելյանը։

Համայնքի ղեկավարը մասնավորապես ընդգծեց Կապանի դերը Հայոց բանակի կայացման եւ մերօրյա հաղթանակների գործում, մանավանդ Կապանի բրիգադի, որ թշնամուն մեծ կորուստներ պատճառելով` կարողացավ ապացուցել, որ անհնար է կոտրել կապանցիների մարտական ոգին։

Այնուհետեւ հանդիսության մասնակիցները շարժվեցին Բաղաբուրջի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու մերօրյա պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակին։

Օրվա երկրորդ կեսին Կապանի մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ համերգ` կենտրոնի երաժիշտ-կատարողների, պարային խմբերի, Կապանի քաղաքապետարանի ժողովրդական նվագարանների անսամբլի եւ Կապանում տեղակայված զորամասի զինվորների մասնակցությամբ։ Երգը, պարը, հումորը միախառնվել էին իրար։

Մշակույթի կենտրոնի հարակից տարածքում ցուցահանդես էր բացվել` Հայոց բանակի զենքերի, զինամթերքի եւ սպառազինության ցուցադրությամբ, որոնց հաճույքով ծանոթանում էին դեռահասները։ Իսկ բացօթյա զինվորական ճաշարանում կարելի էր համտեսել զինվորականներին տրվող խորտիկներն ու ճաշատեսակները։

Մի խումբ ազատամարտիկներ այցելեցին Գարեգին Նժդեհի հուշահամալիր` ծաղիկներ խոնարհելով ազգի նվիրյալի հուշակոթողին։

Վահրամ Օրբելյան

 

 

 

 

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40