Կապանում նշվեց պարի միջազգային օրը

30.04.2025 15:03
736

Պարի միջազգային օրը՝ ապրիլի 29-ին, ավանդույթի համաձայն, նշանավորվեց մարզի պարային խմբերի ելույթներով։ Այս անգամ միջոցառմանը մասնակցում էին մարզի այլ պարային կոլեկտիվներ՝ Գորիսից «Մեծ Հայք» պարային համույթը (գեղարվեստական ղեկավար՝ Համլետ Իսախանյան, Կարինե Վարդանյան) և «Սյունիք» պարային համույթը (գեղարվեստական ղեկավար և պարուսույց՝ Վահե Մելքումյան), Սիսիանից «Գրանդ դանս» պարային համույթը (գեղարվեստական ղեկավար՝ Արման Դավթյան)։ Եթե  Մեղրիից և Քաջարանից էլ պարային խմբեր մասնակցեին, ապա որոշակիորեն հնարավոր կլիներ պատկերացում կազմել մարզում պարային արվեստի ընդհանուր դրվածքի մասին, բայց․․․

Մեկուկես ժամ Կապանի մշակույթի կենտրոնի համերգային մեծ դահլիճի բեմահարթակում պարային խմբերը փոխարինում էին միմյանց՝ ներկայացնելով տարբեր ժողովուրդների և ոճերի պարեր, ինչը հավանությամբ ընդունեց հանդիսատեսը։

Վերջում շնորհակալագրեր հանձնեցին պարային խմբերի գեղարվեստական ղեկավարներին և մանկավարժ պարուսույցներին՝ Թամարա Ստեփանյան՝ Կապանի արվեստի քոլեջի «Պարարավեստ» մասնագիտության դասախոս, Կապանի արվեստի մանկական դպրոցի պարային խմբի պարուսույց Լիդա Սաղաթելյան՝ Կապանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի «Ռենեսանս» պարային համույթի գեղարվեստական ղեկավար, Մոնիկա Գևորգյան՝ «MG» պարային ստուդիայի ղեկավար, Նարինե Մովսիսյան՝ Կապանի մշակույթի կենտրոնի «Նարա Դանս» պարային ստուդիայի ղեկավար, Լուիզա Դադայան՝ Կապանի մշակույթի կենտրոնի «Էքսպերիմենտալ» պարախմբի գեղարվեստական ղեկավար, Սյունե Թումանյան՝ «STA» պարի ստուդիայի գեղարվեստական ղեկավար, Աղուն Հովհաննիսյան՝ «Դայմոնդ» պարային համույթի գեղարվեստական ղեկավար, Էրիկ Քոչարյան՝ Կապանի մշակույթի կենտրոնի «Պարի աստղեր» շոու ստուդիայի գեղարվեստական ղեկավար, պարուսույց՝ Աննա Աղագուլյան, Վահագն Գասպարյան՝ Կապանի մշակույթի կենտրոնի «Զանգեզուր» ժողովրդական պարային անսամբլի պարուսույց, Համլետ Իսախանյանին և Կարինե Վարդանյանին՝ Գորիսի «Մեծ Հայք» պարային համույթի գեղարվեստական ղեկավարներ, Վահե Մելքումյանին՝ Գորիսի «Սյունիք» պարային համույթի գեղարվեստական ղեկավար, Արման Դավթյանին Սիսիանի «Գրանդ դանս» պարային համույթի գեղարվեստական ղեկավար։

Վահագնը հարգելի պատճառով ներկա չէր միջոցառմանը, մայրաքաղաքում մասնակցում էր պարգևատրության, նա արժանացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ոսկե մեդալի։ Շնորհավորում ենք։

Վահրամ Օրբելյան

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24