Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը կբացվի 2024 թվականի սկզբին

03.11.2023 22:38
1314

ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը կարող է սկսել գործել 2024 թվականի սկզբին։

Այս մասին Կապանի արվեստի թանգարանում բացված «Ամենագեղեցիկ երկիրը» ցուցահանդեսի շրջանակում Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Կապանում գլխավոր հյուպատոսության բացման հարցերով Ռուսաստանի ԱԳՆ առաջատար խմբի ղեկավար Անդրեյ Շանինը։

Ավելի վաղ Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսության հիմնման մասին կարգադրություն էր ստորագրել։

«Սա շատ կարևոր քայլ է իրական, գործնական աշխատանք սկսելու ճանապարհին։ Մենք ելնում ենք նրանից, որ հաջորդ տարեսկզբին, ինչպես և նախատեսվում էր, մեր հյուպատոսությունը կգործի Կապանում», – ասաց Շանինը։

Ինչ վերաբերում է միջոցառմանը, ապա Շանինը նշեց, որ այն կազմակերպել է Կապանում գլխավոր հյուպատոսության բացման հարցերով Ռուսաստանի ԱԳՆ առաջատար խումբը ՌԴ աշխարհագրական միության հետ մեկտեղ` ՌԴ ԱԳՆ–ի և Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան աջակցությամբ։

Նրա խոսքով` բացմանը միջավայրը բավական բարյացակամ էր, հավաքվել էին քաղաքի վարչակազմի, հասարակական, գործարար շրջանակների ներկայացուցիչները։

Շանինը նշեց, որ ցուցահանդեսի ժամանակ ներկայացված էին «Ամենագեղեցիկ երկիրը» ռուսական աշխարհագրական միության մասնակիցների և մրցանակակիրների աշխատանքները։

«Կապանի արվեստի թանգարանում այսօր ներկայացված լուսանկարները առաջին անգամ են հանրորեն ցուցադրվում Հայաստանում։ Ցուցանմուշների թվում են Ռուսաստանի տարբեր մասերում եղած և իրենց տեսած գեղեցկությունը տաղանդավոր կերպով արձանագրած լուսանկարիչների աշխատանքները», – ասաց Շանինը։

Նա նաև ընդգծեց՝ ներկաները նշել են, որ ուրախ են Կապանում գլխավոր հյուպատոսության բացման համար։

Ցուցահանդեսը նվիրված է Ժողովրդական միասնության օրվան, որը կարևոր տոն է բազմազգ ՌԴ–ի համար և խորհրդանշում է սերունդների անխախտելի կապը, հայրենասիրության, համախմբվածության և ստեղծագործական ավանդույթները։

Առաջատար խումբը Կապան է ժամանել 2023 թվականի սեպտեմբերին` նպատակ ունենալով նախապատրաստել Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության շուտափույթ բացումը։

Ռուսական աշխարհագրական միությունը հիմնադրվել է 1845 թվականին և համարվում է աշխարհի հնագույն աշխարհագրական միություններից մեկը։ Կազմակերպությունը միավորում է մասնագետների աշխարհագրության և հարակից գիտությունների ոլորտից, ինչպես նաև էնտուզիաստ ճանապարհորդների, բնապահպանների, հասարակական գործիչների` բոլոր նրանց, ովքեր ձգտում են Ռուսաստանի մասին նոր բան իմանալ, ովքեր պատրաստ են օգնել պահպանելու նրա բնական հարստությունները։

«Ամենագեղեցիկ երկիրը» ամենամյա ֆոտոմրցույթը ռուսական աշխարհագրական միության մեծածավալ մեդիանախագիծ է, որը նվիրված է Ռուսաստանի վայրի բնության պահպանմանը և շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար վերաբերմունքի դաստիարակմանը։

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38