Կապանում վերաբացվեց «Սյունիք» կինոթատրոնը

29.08.2024 21:31
975

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի նախաձեռնությամբ, տևական ընդմիջումից հետո «Սյունիք» կինոթատրոնը նոր մոտեցմամբ և հստակ քաղաքականությամբ իր դռները բացեց կապանցի ֆիլմասեր հասարակության առջև: Այսօր՝ օգոստոսի 29-ին, պաշտոնական արարողությամբ տեղի ունեցավ կինոթատրոնի վերաբացումը, որն այսուհետ իր գործունեությունը շարունակելու է «Կապան» բարեգործական հիմնադրամի կազմում։

Ելույթի իր խոսքում համայնքի ղեկավարը շնորհավորել է բոլորին երկար սպասված իրադարձության կապակցությամբ և հակիրճ ներկայացրել կինոթատրոնի վերաբացման պատմությունը, որտեղ մեծ ներդրում է ունեցել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Ինչպես նաև շնորհակալություն հայտնել բոլոր այն շահագրգիռ կողմերին, ովքեր իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել կինոթատրոնը վերագործարկելու գործում։

Ժամանակակից տեխնիկայով և դիզայներական լուծումներով հագեցած կինոթատրոնն իր տեսակով միակն է Հայաստանի մարզերում: Այն իր կառուցվածքով և կահավորմամբ համապատասխանում է միջազգային ստանդարտներին. հագեցած է գերմանական արտադրության վերջին սերնդի կինոտեխնիկայով:

Կինոթատրոնը կշարունակի մնալ համայնքի՝ ինչպես մեծահասակների, այնպես էլ փոքրիկների ժամանցը կազմակերպելու և առօրյան հետաքրքիր դարձնելու սիրելի վայրերից, որտեղ, մի շարք հայտնի ընկերությունների հետ համագործակցության արդյունքում կլինեն պրեմիերաներ, կցուցադրվեն և՛ հայկական, և՛ արտասահմանյան կինոարտադրության ֆիլմեր։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40