Կապանում վերընտրվել է Աշոտ Հայրապետյանը

03.10.2016 11:11
2684

Հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններում (ըստ նախնական տվյալների) Կապան համայնքի ղեկավար է վերընտրվել Աշոտ Գրիշայի Հայրապետյանը: Նրա օգտին քվեարկել է 8702 հոգի (վավեր քվեաթերթիկների թիվը՝ 17898):

5282 ընտրող իրենց ձայնը տվել են Արտուր Աթայանին, 3393 հոգի՝ Արթուր Մարտիրոսյանին:

Կապան համայնքի վերընտրված ղեկավար Աշոտ Հայրապետյանը ծնվել է 1971թ. ապրիլի 10-ին Կապան քաղաքում:

1978-1988թթ. սովորել եւ ավարտել է Կապանի N3 միջնակարգ ռուսական դպրոցը:

1988թ. ընդունվել է Երեւանի ճարտարագիտական համալսարանի մեքենաշինական ֆակուլտետը եւ ավարտել 1993թ.` ստանալով մեքենաշինության տեխնոլոգի որակավորում: 1990-1993թթ. սովորել է բուհին կից ռազմական ամբիոնում՝ ստացել հրետանավորի մասնագիտություն եւ լեյտենանտի կոչում:

1993-1995թթ. մասնակցել է ՀՀ ինքնապաշտպանական ջոկատների կազմավորմանը, ՀՀ հարավարեւելյան սահմանների պաշտպանությանը եւ Արցախի համար մղվող մարտերին: Ունի կապիտանի կոչում:

1997-1998թթ. աշխատել է «Սյունիքի մարզային էլեկտրացանցեր» ՊՓԲԸ իրացման բաժնի ավագ մասնագետ:

1998-2001թթ. աշխատել է «Հայփոստ» ՊՓԲԸ «Սյունիքի փոստատուն դուստր» ՓԲԸ փոխտնօրեն:

2001-2002թթ. ղեկավարել է «Հայփոստ» ՊՓԲԸ «Սյունիքի մարզային ներկայացուցչությունը»:

2002 թվականից մինչեւ 2012թ. նոյեմբերի 9-ը աշխատել է «Հայփոստ» ՓԲԸ «Կապանի փոստային մասնաճյուղի» տնօրեն:

2012թ. սեպտեմբերի 9-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընտրվել է Կապան համայնքի ղեկավար:

2006թ. փետրվարից Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է:

Պարգեւատրվել է ՀՀ պաշտպանության նախարարության «Գարեգին Նժդեհ», «ՀՀ զինված ուժեր 20 տարի» մեդալներով, «97-րդ մոտոհրաձգային բրիգադի 15-ամյակի» կրծքանշանով, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության «Նշանակալի ավանդի համար» հուշամեդալով, «Դրաստամատ Կանայան» մեդալով եւ այլն:

«Համազգային վստահություն» խորհրդի «Վստահության վարկանիշ-2015» անվանակոչման արդյունքներով արժանացել է «Տարվա քաղաքապետ» մրցանակին:

Ամուսնացած է, ունի մեկ որդի, երկու դուստր:

Շնորհավորում ենք Աշոտ Հայրապետյանին, ցանկանում նրան հաջողություններ՝ ի բարօրություն Կապան համայնքի եւ Սյունիքի մարզի:

«Սյունյաց երկիր»

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40