Կապանը հրաժեշտ է տալիս իր նշանավոր զավակին

24.09.2015 14:45
2602

Սեպտեմբերի 25-ին հայրենի Ագարակ գյուղում հողին կհանձնվի անվանի պետական գործիչ Արմեն Մովսիսյանը, ով մահացել է 2015թ. սեպտեմբերի 21-ին՝ երկարատեւ հիվանդությունից հետո:

Նույն օրը, ժամը 12-ից 14-ը Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում տեղի կունենա Արմեն Մովսիսյանի հոգեհանգիստը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել Մովսիսյանների ընտանքին, հարազատներին ու մերձավորներին՝ Արմեն Մովսիսյանի վաղաժամ մահվան կապակցությամբ:

Արմեն Մովսիսյանը ծնվել է 1962թ. հունվարի 13-ին, Կապան քաղաքում:

1983թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը, 1989 թվականին՝ Համամիութենական թեթեւ արդյունաբերության ինստիտուտը:

1983-1991թթ. աշխատել է Կապանի տրիկոտաժի ֆաբրիկայում՝ վարպետ, բրիգադիր, արտադրամասի պետ, ապա նաեւ գլխավոր տնօրենի տեղակալ:

1991-1992թթ. զբաղեցրել է Կապանի քաղխորհրդի գործկոմի նախագահի առաջին տեղակալի պաշտոնը:

1993-1997թթ. եղել է Կապանի «Էլեկտրոն» գործարանի տնօրենը, 1997-1998 թվականներին՝ ՀՀ էներգետիկայի նախարարության «Սյունիքի մարզային էլեկտրացանց» ՊՓԲԸ-ի տնօրենը, 1998-2000թթ.՝ «Հարավային էլեկտրացանց» ՊՓԲԸ-ի գործադիր տնօրենը:

2000-2001թթ. զբաղեցրել է ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալի պաշտոնը, 2001թ. հուլիս-դեկտեմբերին՝ ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը:

2001-2008թթ. զբաղեցրել է ՀՀ էներգետիկայի նախարարի պաշտոնը, 2008-2014թթ.՝ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի պաշտոնը:

2014թ. մայիսի 7-ից ՀՀ նախագահի խորհրդականն էր:

Արմեն Մովսիսյանը տեխնիկական գիտությունների թեկնածու էր, մի քանի մենագրությունների եւ մի շարք գիտական հոդվածների հեղինակ:

Պարգեւատրվել է Անանիա Շիրակացու եւ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալներով:

Արմեն Մովսիսյանի` անսպառ եռանդով լի հայրենասեր գործչի եւ մարդու հիշատակը միշտ կլուսավորի եւ կջերմացնի բոլոր նրանց հոգիները, ովքեր ճանաչել են նրան:

«Սյունյաց երկիր» թերթի խմբագրակազմը եւս ցավակցում է Մովսիսյանների ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին՝ Արմեն Մովսիսյանի վաղաժամ մահվան կապակցությամբ:

«Սյունյաց երկիր»

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22