Ucom-ի բաժանորդները կվայելեն Արցախում ռոմինգի նվազեցված սակագները

02.08.2019 18:28
1150

Ucom ընկերության շարժական կապի բաժանորդներն Արցախում կօգտվեն մշտապես կապի մեջ մնալու հնարավորությունից ռոմինգի նվազեցված սակագներով։ 2019թ․ օգոստոսի 1-ից Արցախում ճամփորդելիս Ucom ընկերության բաժանորդները կվայելեն ռոմինգի հետևյալ նվազեցված սակագները․ դեպի Հայաստան և տեղական զանգերի համար կգործի 38 ՀՀ դրամ/րոպե սակագինը, մուտքային զանգերի համար՝ 25 ՀՀ դրամ/րոպե և կարճ հաղորդագրությունների սակագինը կկազմի 40 ՀՀ դրամ/SMS։ 

 «Մինչ այդ գործող սակագների փոփոխությունը հնարավոր դարձավ Արցախում ռոմինգի սակագների վերանայման և արդյունքում՝ նվազեցման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի մասնակիցների միջև քննարկումների արդյունքում։ Այդ աշխատանքային խումբը ձևավորվել էր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հրամանով, ՀՀ ՀԾԿՀ-ի նախաձեռնությամբ, իսկ մասնակիցների թվում ընդգրկված էին Արցախի էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության, Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի, Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի և Հայաստանում գործող բոլոր օպերատորների ներկայացուցիչները», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

 Հավելենք, որ Ucom ընկերությունը մեծագույն պատրաստակամությամբ է մասնակցել քննարկմանը և համաձայնել է գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը, որոնք ուղղված կլինեն ռոմինգի սակագների հետագա նվազեցման նպատակով՝ համապատասխան իրավական կարգավորումներում փոփոխություններ կատարելուն։ Ucom ընկերությունը նաև պատրաստ է աջակցել սակագնային կարգավորման հիմնական սկզբունքներն ու մոտեցումները սահմանելու գործընթացին։ 

tert.am

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25