Հայ-ադրբեջանական սահմանին լարվածություն առաջացնող հարցերի քննարկման համար Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովի հանդիպում անցկացնելու առաջարկ է ուղարկել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևին:
Այս մասին «Լուրերին» տեղեկացրել են փոխվարչապետի գրասենյակից: