«Կապանը կարդում է» և միանում գրքի երևանյան միջազգային փառատոնին

06.10.2025 12:25
670

Հայաստանի հարավային մայրաքաղաք Կապանը հոկտեմբերի 4-ին հյուրընկալեց գրքի երևանյան միջազգային փառատոնը, որ անցկացվեց «Կարդում է Կապանը» խորագրի ներքո: Կապանի մշակույթի կենտրոնի առջևի հրապարակը տրամադրվել էր մայրաքաղաքից ժամանած գրահրատարակիչներին: Տաղավարներում ցուցադրված էր «Արմավ», «Նյումեգ», «Բուկինիստ», «Զանգակ», «ԴաՎինչի», «Անտարես», «Էդիթ Պրինտ», «Թիվ 405», «Ակտուալ արվեստ» հրատարակչությունների տպագիր արտադրանքը:

Առանձին տաղավարներով ներկայացված էին Կապանի «Սյուն» գրախանութը, «Պապոյան» հրատարակչությունը և «Կապանի ակումբագրադարանային միավորում» ՀՈԱԿ-ը: Ցուցահանդեսին մասնակցում էին «Սյունյաց երկիր» թերթը և «Սյունյաց երկիր. մշակութային» եռամսյա հանդեսը՝ հայոց մեծերին և Սյունիքին նվիրված հատուկ թողարկումներով:

Կեսօրից հետո մշակութային կենտրոնում աննախադեպ գրական մթնոլորտ էր: Նախ կենտրոնի փոքր դահլիճում տեղի ունեցավ փառատոնի բացումը: Օրվանը պատշաճող խոսքով հանդես եկավ փառատոնի տնօրեն  Անի Ղազարյանը, ով, մասնավորապես, հայտնեց եռօրյա փառատոնին Երևանում մասնակցեց 40 հազար այցելու և վաճառվեց 18 հազար գիրք, շատ ավելի շատ, քան փառատոնի առաջին տարում: Նա համոզմունք հայտնեց, որ Կապանում փառատոնը ևս կանցնի ակտիվության  պայմաններում:

Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը երախտագիտություն հայտնեց ընդունելության համար և կարևորեց կապանցիների շփումը երիտասարդ ստեղծագործողների հետ և մաղթեց քննարկումներ՝ բանավիճային թեժ մթնոլորտում:

«Կապանը կրթությունն արժևորող և մշակութային քաղաք է, և պատահական չէ, որ պատրաստակամություն ենք հայտնել ընդունելու փառատոնը», - ասաց Կապանի համայնքապետի առաջին տեղակալ Գոռ Թադևոսյանը և շնորհակալություն հայտնեց ԿԳՄՍ նախարարությանը, Երևանի քաղաքապետարանին և «Գրքի փառատոն» հասարակական կազմակերպությանը:

Կապանի համայնքապետարանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի առաջատար մասնագետ Թերեզա Գալստյանը ներկայացրեց «Կապան» եռալեզու գիրք-ալբոմը, որ լույս է տեսել համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի նախաձեռնությամբ՝ օգոստոսի 16-ին կայացած Կապան քաղաքի օրվանն ընդառաջ: Նշվեց, որ թերթելով գրքի էջերը՝ յուրաքանչյուր ոք կկարողանա տեսնել, ճանաչել և բացահայտել այսօրվա Կապանը:

Ամբողջ օրը հագեցած էր բազմաբնույթ միջոցառումներով, որ նախաձեռնել էր փառատոնը:

Երիտասարդ ստեղծագործողները՝ բանաստեղծներ, արձակագիրներ, գրականագետներ, ընթերցողների հետ շփվելու տարբեր ձևաչափեր էին ընտրել: «Պոետիկ փոթորիկ» խորագրով հանդես եկան Հասմիկ Սիմոնյանը, Անուշ Քոչարյանը, Երեմ Կարապետյանը (Եր Կար), Անի Տոնոյանը: «Ոչ մի շաբաթ առանց գրականության». ինչպե՞ս դասավանդել գրականություն, - այս խնդիրները մանրամասնեց Հայկ Համբարձումյանը: Կրտսեր ընթերցողի համար տեղի ունեցավ գրքի քննարկում «Տարբեր» ակումբի հետ՝ Մարկ Տվենի «Թոմ Սոյերի արկածները» ստեղծագործությունը: Այնուհետև գրքի շնորհանդես էր՝ Մհեր Արշակյանի «Ուրիշի օրագրեր» ստեղծագործությունը, որ արժանացել է փառատոնի մրցանակին: «Զուգահեռ ընթերցումներին» մասնակցեցին Հայկ Համբարձումյանը և գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը:

Այնուհետև գրականության ընթերցումներն անցան արձակագիրներ Համլետ Առաքելյանի և Հովիկ Աֆյանի մասնակցությամբ: Իսկ վերջում  ստենդափ էր՝ Արմեն Սարգսյանի, Վազգեն Օհանյանի և Տիգրան Գևորգյանի հետ:

Երեկոյան մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում փառատոնի շրջանակում հանդես եկավ «Լավ էլի» խումբը:

 

Վահրամ Օրբելյան

Լուսանկարները՝ Կապանի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից

ՀԱՊԿ-ը ռազմական ոլորտում Հայաստանի հետ չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ

24.08.2026 23:02

Մեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

24.08.2026 20:03

Սիսիանի զորամասերից մեկում մահացած զինծառայողը 2 երեխա ունի. հայտնի են այլ մանրամասներ

24.08.2026 20:00

Ժիրայր Աղավելյանի նոր գիրքը՝ «Կանթեղներ»

24.08.2026 17:18

Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես

24.08.2026 17:04

Այսօր կրկին զոհ ունենք բանակում

24.08.2026 16:37

Հաղորդում հանցագործության մասին․ այս անգամ խոսքը Գորիսի քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանի կողմից կատարված սուտ մատնության մասին է

24.08.2026 14:21

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38