Կապույտ վառելիքը մուտք գործեց մեղրեցու բնակարան

21.12.2016 16:08
3355

Դեկտեմբերի 21-ին իրականություն դարձավ մեղրեցիների վաղեմի երազանքներից մեկը՝ կապույտ վառելիքը մուտք գործեց նրանց բնակարաններ: Դեռեւս 2004 թվականին ստորագրվել էր Իրան-Հայաստան գազատարի կառուցման վերաբերյալ համաձայնագիրը, գազատարը կառուցվել էր 2004-2007 թվականներին, սակայն բնական վառելիքն անհասանելի էր մեղրեցիներին:

Տարիներ ի վեր տարածաշրջանի գազիֆիկացումն օրակարգում էր, ուստի հասկանալի է մեղրեցիների անափ բերկրանքը: Քաղաքի Ադելյան փողոցի 11 շենքի բակում տոնական տրամադրություն էր, սեղանները՝ ծանրաբեռ Մեղրու բերք ու բարիքով: Հանդիսությանը մասնակցում էին Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը, Մեղրու համայնքապետ Մխիթար Զաքարյանը, «Գազպրոմ-Արմենիա» ընկերության Սյունիքի գազիֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղի տնօրեն Վահե Հակոբյանը, գազիֆիկացման աշխատանքների մասնակից իրանական «Սաներջի» ընկերության աշխատակիցներ, շինարարներ, հյուրեր: Մեղրեցիներին շնորհավորանքի խոսք հղեց համայնքապետ Մխիթար Զաքարյանը, ով մասնավորապես նշեց, որ կարճ ժամանակամիջոցում կգազիֆիկացվեն Ագարակ քաղաքը եւ Լեհվազ գյուղը: Մեղրեցիներին նշանակալի իրադարձության առթիվ բարեմաղթանքի խոսք հղեց Սյունիքի փոխմարզպետ Վարդան Դավթյանը՝ համոզմունք հայտնելով, որ տարածաշրջանի գազիֆիկացումը ոչ միայն կնպաստի տնտեսության զարգացմանը, այլեւ բարեկեցություն կստեղծի մեղրեցու օջախում: Մեղրեցիների անունից երախտագիտության խոսք ասաց Բորիկ Քարամյանը:

Մարզային եւ քաղաքային իշխանությունների ղեկավարները, գազիֆիկացման գործի պատասխանատուները շրջայց կատարեցին Ադելյան փողոցի թիվ 16 շենքի բնակարաններում, որտեղ արդեն բոցկլտում էր կապույտ վառելիքը: Մարդիկ սրտանց շնորհավորում էին միմյանց, մանավանդ որ դրսում ձմեռն իր լիիրավ իրավունքների մեջ է մտել, եւ բնակարաններում նորմալ ջերմաստիճան ապահովելու խնդիր կա:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40