Կարատեիստներն էլ վերադարձան մրցանակներով

19.06.2014 17:52
1831

Հունիսի 7-ին եւ 8-ին Թբիլիսիում կայացած շոտոկան կարատեի առաջնությանը մասնակցում էին անդրկովկասյան հանրապետությունների մարզիկները: Հայաստանի հավաքականի կազմում հաջողությամբ հանդես եկան արեւելյան մարտարվեստների ազգային լիգայի կապանյան մասնաճյուղի պատանի կարատեիստները: Իննամյա Սեւակ Հայրապետյանը եւ 16-ամյա Դիանա Զաքարյանը կումիտե ձեւում դարձան հաղթողներ, իսկ կատա ձեւում կանգնեցին պատվո պատվանդանի երկրորդ հարթակին: 12-ամյա Նարե Հովհաննիսյանը (կատա ձեւից) եւ 13-ամյա Էդմոնդ Մարտիրոսյանը (կումիտե ձեւից) դարձան երկրորդ մրցանակակիրներ (մարզիչներ` Արմեն Մինասյան եւ Մարիետա Առաքելյան): Վերջինս մարզում է կարատեիստների Սյունիքի համայնքի խումբը: Կապանցի մարզիկների` թբիլիսյան առաջնության մասնակցությունը հովանավորել էին Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը եւ Սյունիք համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանը: Ընդհանուր թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը գրավեց  երկրորդ տեղը՝ իրենից առաջ թողնելով միայն տանտերերին: Հաղթողներն ու մրցանակակիրները պարգեւատրվեցին մեդալներով եւ պատվոգրերով:

Նկարում` առաջնության աչքի ընկած կապանցի մարզիկներ Դիանա Զաքարյանը (ձախից), Սեւակ Հայրապետյանը,  Նարե Հովհաննիսյանը:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40