Պուտինը Փաշինյանին հիշեցրել է, որ ՀՀ-ում կան ռուսամետ ուժեր, և նրանց խոչընդոտել պետք չէ․ BBC

03.04.2026 10:17
344

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հանդիպել է Վլադիմիր Պուտինին։ Երևանի և Մոսկվայի հարաբերությունները ներկայում բարդ են։ Առաջնորդները քննարկել են Հայաստանի նախընտրական քարոզարշավը, Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը և թե արդյոք ԵՄ-ի հետ Հայաստանի մերձեցումը կխաթարի Երևանի և Մոսկվայի միջև համագործակցությունը։ Արդյոք Ռուսաստանը լծակներ ունի Հայաստանի ընտրությունների վրա ազդելու։ Կարո՞ղ են Պուտինն ու Փաշինյանը խուսափել առևտրային հակամարտությունից․ այս հարցերին BBC-ի ռուսական ծառայության հետ զրույցում անդրադարձել է անկախ լրագրող և քաղաքագետ Կիրիլ Կրիվոշեևը։

Ինչպես նա նշել է, Պուտինը Փաշինյանին հիշեցրել է, որ ՀՀ-ում կան ռուսամետ ուժեր։ Նա հստակ հիշեցրել է, որ ՀՀ-ում կա նման քաղաքական ուժ, որը պետք է մասնակցի ընտրություններին, և որի համար պետք չէ խոչընդոտներ ստեղծել։ Փաշինյանն անխոս գլխի է ընկել, որ խոսքը Սամվել Կարապետյանի մասին է։

Անդրադառնալով «Թրամփի երթուղուն»՝ քաղաքագետն ընդգծել է, որ այն ռազմավարական կարևորություն ունի Ադրբեջանի համար։ Նրա խոսքով՝ աշխատանքներ արվում են, սակայն ոչ մի ճանապարհ չկա։ Նախորդ տարի Վաշինգտոնը խիստ հետաքրքրվածություն էր ցուցաբերում այդ երթուղու նկատմամբ, սակայն Թրամփի ուշադրությունն այժմ այլ ուղղությամբ է։

Լրագրողը նաև ընդգծել է, որ դեռևս պարզ չէ, թե ինչպես կանդրադառնա Իրանում պատերազմը «Թրամփի երթուղու» վրա։

Կրիվոշեևը հավելել է, որ Ադրբեջանը պահանջում է ՀՀ-ից փոխել Սահմանադրությունը, սակայն դա չի լինի մինչև ընտրություններ, քանի որ այդ հարցը տոքսիկ է։ Փաշինյանն այժմ չի ցանկանում ոչնչացնել իր վարկանիշը։ Այդ ամենը կախված կլինի ընտրությունների արդյունքներից, որոնք բավականին բարդ են։
 
 

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01