«Կառավարությունն ապրած կենա, արդյո՞ք սա արդեն համաճարակ չէ»

04.02.2019 11:39
1139

Բաց նամակ ՀՀ Նախագահի, ՀՀ Վարչապետին, ՀՀ Ազգային Ժողովի նախագահին, Ազգային Ժողովի Առողջապահության հանձնաժողովի նախագահին, Առողջապահության նախարարին, Ֆինանսների նախարարի, Կենտրոնական բանկի նախագահին, ՏՄՊՊՀ-ի նախագահին և լրատվամիջոցներին:

Կառավարության նիստին Առողջապահության նախարարը Վարչապետին զեկուցում է, որ կա հնարավորություն անվճար ապահովագրել 15000 բուժաշխատողի։ Քանի որ Պետպատվերն առանց այդ էլ չէր բավարարում, Վարչապետը զարմացած Ֆինանսների նախարարին հարցնում է, թե ինչքա՞ն հավելյալ ծախս է դա պահանջում։ Վերջինս ակնարկում է զրոյական ծախսի մասին։

Չհավատալով հրաշքի Վարչապետը կրկնում է հարցը և նորից ստանում նույն պատասխանը։ Նա վերաձևակերպում է հարցադրումը՝ փորձելով պարզել, թե ինչի՞ հաշվին։ Առողջապահության նախարարը բացահայտում է գաղտնիքը ու պարզաբանում, որ դա կարվի ապահովագրական ընկերությունների գերշահույթի սահմաններում։ Նայելով այս ամենը բժիշկներս սպասում էինք, որ Վարչապետը կտա հաջորդ հարցը և կհետաքրքրվի, թե այդ գերշահույթը ինչի՞ հաշվին է գոյացել։ Սակայն նա բավարարվում է այսքանով՝ չփորձելով հասկանալ աճպարարության գաղտնիքը։

Մի կողմից  մտածում ես` մարդը հո՞ քննիչ չէ, որ կարողանա բացահայտել ամբողջ շղթան։ Այս պարագայում «իմանալը և չհայտնելը» մնում է նախարարների խղճին։ Կարելի է հասկանալ նրանց, որ եթե խոստովանեին, որ գերշահույթը գոյացել է մասամբ տասնյակ հազարավոր բուժաշխատողների աշխատավարձի նվազեցման շնորհիվ, ապա պետք է հաշվետու լինեին, թե ո՞վ է թույլ տվել նման անարդարություն, քանի որ ոչ միայն կիմացվեր, որ Պետպատվերի մեկ միավորի փոխհատուցման 30% նվազեցումը կատարել է նախորդ նախարարը։

Նրա «բարի ցանկությունների» տողատակում թաքնված են եղել «Ինգո Արմենիայի» և մնացած հինգ ապահովագրական ընկերությունների շահերը և կպարզվեր, որ այսօրվա նախարարը պրոբլեմը լուծելու փոխարեն էլ ավելի է վատացրել նախորդի ստեղծած իրավիճակը՝ իր հերթին 50%-ով  նվազեցնելով կնոջ բուժհիմնարկի մրցակիցների Պետպատվերի մեկ միավորի փոխհատուցումը։ Սրա մասին մենք ահազանգել ենք։

Վերջին հրապարակումով  նախազգուշացրել էինք, որ չի կարելի ոլորտում բիզնես շահեր ունեցող անձին վստահել նախարարի պաշտոն։ Բայց կայացվել է որոշում, որի հետ կարելի էր համակերպվել։ Սակայն կառավարության նիստը դիտելիս պարզվում է, որ ոչ միայն մենք ենք, որ «խաբվիլ ինք ու պիտի խաբվինք», այլ նաև Վարչապետը։

Շատերը խորհուրդ էին տալիս դադարեցնել հրապարակումները, որ չկասկածեն, թե հագիս խալաթը «սպիտակ» է, չնայած արել էինք «Մեր քայլը», այն էլ՝ Գյումրիից։

Դնենք մի կողմ, որ փոշմանել ենք արվածի համար, քանզի հայտնվել ենք Շիրակի և հարակից տարածաշրջանի Պետպատվերի շահառուների սոցիալական մեծ ճնշման ներքո՝ հրաժարվելով Պետպատվերի և ապահովագրական Սոցփաթեթի պայմանագրից։ Գործը սկսելուց առաջ մենք չէինք մտածում, որ երկրում իրավիճակը փոխվելուց հետո կրկին ստիպված պայքարելու ենք հերթական կամայականությունների դեմ։ Չնայած Բուլգակովը զգուշացրել էր, որ հեղափոխությունները ծնում են իրենց «Շվոնդերներին և Շարիկովներին»։

Սակայն այդ հեղափոխությունները միևնույն ժամանակ պաշտպանում էին երկրի «Պրեոբրաժենսկիներին»։

Մեր Պետպատվերից հրաժարվելը բնավ էլ քմահաճույք չէր, քանզի վերջին եռամսյակի տվյալներով թեկուզ զուտ ուղղակի ծախսերը հաշվարկելով մեկ հետազոտության միջինացված ինքնարժեքը Ախուրյանի մեր մասնաճյուղում գերազանցել է 42000 դրամը։ Այդ պարագայում, մեջ բերելով «բարձր թվերի տեսությունը» նախարարությունը մեզ հրամցրել էր մի պայմանագիր, որի արդյունքում ներառյալ անուղղակի ծախսերը ևս, մենք պետք է տեղավորվեինք 25000 դրամի մեջ։ Վերը նշված մոդայիկ «բարձր թվերի» տեսության ջատագովները երևի մոռացել էին «սահմանային մինիմալ գնի» (marginal minimal cost) հասկացության մասին։

Հաշվի առնելով վերջին չորս ամիսների ընթացքում մեր կողմից հրապարակված բազում հոդվածները լիահույս էինք, որ վերանշանակվելուց հետո Առողջապահության նախարարը կուղղի իր ու իր նախորդի սխալները և ոչ միայն կվերադառնա 2016թ․ վերջին գործող սակագներին, այլ անգամ կվերանայի դրանք դեպի բարձրացում, քանի որ տաս տարի առաջ ինքնարժեքի վրա հաշվարկված 10% եկամտաբերությամբ փոխհատուցումը չէր ինդեքսավորվել չնայած գնաճին։ Բայց դե արի ու տես, որ մեզ երեկ զանգել են նախարարությունից և հարցնում են այս տարի մենք կնքելո՞ւ ենք Պետպատվերի պայմանագիր, թե՞ ոչ, քանի որ գները մնացել են անփոփոխ։ Իրոք որ «կուշտն անոթիին չի հասկանա»։

Պայմանագրի ինքնապարգևատրված հեղինակները գոնե մեկ ամիս չեն ապրել Շիրակում, չեն շփվել այնտեղի մարդկանց հետ և չգիտեն, որ հիվանդին Երևան բերելու ծախսերը հասնում են 20000 դրամի։ Դրա համար էլ նրանք չեն ստեղծում պայմաններ, որ ազգաբնակչությունը տեղում ստանա Պետպատվերով նախատեսված բուժօգնություն։

Այդ հիվանդներին մնում է հուսադրենք, որ հարցը լուծվելու համար ոչ միայն հոդվածներ ենք հրապարակում, այլև դիմել ենք Շիրակի տարածաշրջանից ընտրված պատգամավորներին և Ազգային Ժողովի համապատասխան հանձնաժողովին, ինչպես նաև ՏՄՊՊՀ-ին, որպեսզի պարզենք արդյոք ապահովագրական ընկերությունները ունեցե՞լ և չարաշահե՞լ են գերիշխող դիրքը։ Կնքե՞լ են արդյոք նրանք ուղղահայաց և հորիզոնական կարտելային համաձայնագրեր։ Միևնույն ժամանակ կունենանք պատասխան, թու՞յլ է տվել արդյոք Պետական մարմինը գների չհիմնավորված փոփոխություն և սահմանափակե՞լ է արդյոք տնտեսվարող սուբյեկտի մրցակցությունը։

Մի՞թե կառավարությունը նպատակադրվել իր քաղաքացիների մի խմբի հաշվին ապահովել մյուսների բարեկեցությունը։ Անցյալ տարվա այս մեջբերված հոդվածը գրված էր սարկազմով և իր մեջ պարունակում էր նախազգուշացում և չէր ներկայացնում իրենից գործողությունների ուղեցույց, որոնք արդեն սկսել են կյանքի կոչվել և բերում են շտապ օգնության բժիշկների աշխատանքից ազատվելու դեմարշին, որի մասին հեղեղված է մամուլ։ Ոտքի են ելել հայտնի թերապևտներ, սրտաբաններ և այլ հեղինակավոր մասնագետներ։

Ստանում ենք նամակներ ստորագրահավաք սկսելու մասին, քանի որ որոշ բնագավառի բուժաշխատողներ մեկ հիվանդի համար օրեկան վարձատրվում են 200 դրամ։ Արդյո՞ք այս դժգոհությունները համաճարակի սկիզբ չեն։

Քերթվում է բուժաշխատողների կաշին և հայտնի առակի պես մի փոքր կաշվից կարվում է մեկ միլիոն «գլխարկ»։ Զավեշտալին այն է, որ նշված կառավարության նիստի ժամանակ Ֆինանսների նախարարը միջնորդում էր, որ այդ «գլխարկներից» հատկացվի նաև բարձրաստիճան պաշտոնյաներին։

Հուսով եմ, որ վերը նշված ատյանների մամլո պատասխանատուները, այդ թվում Վարչապետի նորանշանակ մամլո քարտուղար Վլադիմիր Կարապետյանը անտարբեր չեն մնա այս հրապարակումներին և կտեղեկացնեն իրավիճակի լրջությունը իրենց ղեկավարներին:

Բարձրացված հարցերի հանդեպ ներկայիս Առողջապահության նախարարի շարունակական անտարբերությունը, չնայած Վարչապետի երկխոսության հորդորներին, հանգեցնելու է օրինակ՝ «Բուժաշխատողներն ընդդեմ կառավարության և ապահովագրական ընկերությունների կամայականություններին» շարժման ստեղծմանը, որը որպես հուսահատ և ծայրահեղ քայլ կարող է նախաձեռնել զանազան բոյկոտներ և այդ դեպքում թող ների մեզ Հիպոկրատը։

Արամ Քոչարյան, բժիշկ-ռադիոլոգ, բ․գ․թ․,
«Ուլտրաիմիջինգ» ԲԿ-ի համասեփականատեր,
Հանրապետությունում ՄՌՏ մեթոդի հիմնադիր,
ՀՀ Նախագահի մրցանակի հանձնաժողվի անդամ,
ՀՀ ԱՆ նախկին գլխավոր մասնագետ

Սգում ենք հայ ժողովրդի հետ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը. ՌԴ դեսպանություն

24.04.2026 10:41

Ցեղասպանության աղետալի դեպքերից հարյուրամյակ անց, երբ թվում էր, թե նման սոսկալի հանցագործությունները մնացել են անցյալում, ցավոք, նոր ցեղասպան գործողություններով հայաթափվեց Արցախը․ Վեհափառ

24.04.2026 10:34

Այսօրվա Հայաստանի ղեկավարները փորձում են արդարացնել Հայոց ցեղաuպանnւթյnւնն իրականացնողներին, ավելին՝ փորձում են հավասարության նշան դնել զnhի և դահիճի միջև․ Սամվել Կարապետյան

24.04.2026 10:27

Պետությունը և խաղաղությունն են այն երաշխիքը, որ Հայոց ցեղաuպանnւթյnւն կրկին տեղի չունենա․ Փաշինյան

24.04.2026 10:12

Ղողանջ եղեռնական

23.04.2026 19:27

ԱԺ հերթական ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 19 քաղաքական ուժ

23.04.2026 18:53

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայտարարությունը

23.04.2026 17:33

Ավարտվեց Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

23.04.2026 17:23

Уроки памяти: как в Мегри воспитывают уважение к культурному наследию

23.04.2026 17:11

«Անկախ դիտորդ»-ը դիմում է դատարան՝ պահանջելով Աննա Հակոբյանին 15 դրվագով վարչական պատասխանատվության ենթարկել

23.04.2026 16:40

Իրանի դեմ պատերազմն ավելի քան 30 մլն մարդու աղքատության մեջ է գցել. ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ղեկավար

23.04.2026 16:23

Նիկոլը ճիշտ էր՝ ես չկարողացա բացատրել, իսկ նա կարողացավ խաբել ժողովրդին. Սերժ Սարգսյան

23.04.2026 14:39