Կառավարությունն առաջարկում է մասնավոր տաքսիներին ազատել արտոնագրային վճարներից

13.11.2018 17:45
1125

Կառավարությունն առաջարկում է մասնավոր տաքսիներին ազատել արտոնագրային վճարներից:

Այս մասին ՀՀ ազգային ժողովում իր ելույթում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Խոսքը ոչ թե բոլոր, այլ հենց անհատ տաքսու վարորդների մասին է: Մենք ասում ենք, որ այդ մարդիկ որևէ վճար կատարելու անհրաժեշտություն չունեն: Մարդիկ կարող են գործունեության այդ տեսակն ազատ իրականացնել առանց վճար ունենալու: Մոտավոր 50 հազար մարդու մասին է խոսքը: Եթե մենք չոր հաշվարկ անենք, ապա այս քայլով կստացվի Երևանում այդ մարդկանց աշխատավարձը ավելացնում ենք 12 հազար դրամով, մարզերում՝ 8 հազար դրամով»,-  ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այն դիտարկումներին, թե երբ ժողովրդի աշխատելու մասին է խոսում, ապա դա նշանակում է, թե մարդկանց մեղադրում է ծուլության մեջ:

«Քավ լիցի, այդ մասին խոսել եմ տասնյակ անգամ: Մենք մեր ժողովրդին չենք մեղադրում, մենք մեղադրում ենք նախորդ քաղաքական համակարգին, որը աշխատանքը խրախուսելու փոխարեն խրախուսել է աղքատությունը: Մարդուն ասել են աղքատ ես, նպաստ ես ստանում, ավելի լավ է մի աշխատի, հենց աշխատես՝ նպաստից կզրկենք: Հարցն այն է, թե ինչու ենք աշխատունակ մարդուն ընդհանրապես նպաստ տալիս: Մեր քաղաքականությունն ուղղվելու է ոչ թե աշխատունակ մարդուն նպաստ տալուն, այլ նպաստը թիրախային տրամադրելուն: Օրինակ, շահառուն լինի երեխան, ով սոցիալական աջակցության կարիք ունի: Ու այդ աջակցությունը տալու ժամանակ չդնենք պայման՝ ասելով, եթե քո հայրդ աշխատի, ապա կզրկվես օգնությունից: Գումարը տանք հասցեական, երեխային, թոշակառուին, անաշխատունակին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ այս իմաստով իրենց կառավարության քաղաքականությունը լինելու է աշխատանքի խրախուսումը, քաջալերելու են քաղաքացիներին, որ ուղղեն մեջքը, հավատան իրենց ուժերին և ստեղծեն արդյունք: Նա քաղաքացիներին կոչ արեց, որ իրենց աղքատության հետ չհամակերպվեն: 

b24.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40