Կառավարությունն ավելացնում է զինծառայողների արձակուրդների փոխհատուցման չափը

30.04.2020 15:27
1217

Կառավարության ապրիլի 30-ի որոշմամբ զինծառայողների՝ արձակուրդի անցկացման վայր մեկնելիս և այնտեղից վերադառնալիս տրանսպորտային ծախսերը փոխհատուցելու չափը կավելանա:

Խոսքը ՀՀ տարածքում 350 և ավելի կիլոմետր հեռավորությամբ արձակուրդի անցկացման վայր մեկնելու և վերադառնալու համար զինծառայողի տրանսպորտային ծախսերի համար տրվող փոխհատուցման չափերի ամսին է:

Հարցը կառավարության անդամներին ներկայացրեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ նշելով, որ որոշումը վերաբերում է նաև ոստիկանական զորքերին և ԱԱԾ ծառայողներին: 

«Եթե, օրինակ, ծառայության վայրը Մեղրիում էր, իսկ բնակության վայրը՝ Գյումրիում, փոխհատուցում ստանում էր միայն մինչև Երևան հասնելու համար»,- պարզաբանեց նախարարը՝ հավելելով, որ խոսքը և՛ պայմանագրային, և՛ ժամկետային զինծառայողների մասին է:

Ըստ որոշման՝ 350-700 կմ մեկնելու և վերադառնալու համար կհատկացվի 10 հազ․ դրամ, իսկ 700 և ավելի կմ մեկնելու և վերադառնալու համար` 20 հազ․ դրամ։

Նախարարը նկատեց, որ տարեկան կտրվածքով այս որոշման արդյունքում ծախսերի ավելացումը կազմելու է 150 մլն դրամ, որը  կիրականացվի նախարարությանը հատկացված ընդհանուր միջոցներից:

Քննարկվող հարցին արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ Զինված ուժերում հարցումներ են կատարում՝ պարզելու զինծառայողներին հուզող խնդիրները: «Մենք որոշակի խնդիրներ ենք դուրս բերել, որոնք հերթով լուծվելու են», - ասաց վարչապետը:

 

civilnet.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40