Կառավարությունն ընդունեց. 2-րդ երեխայի ծննդյան նպաստը եռապատկվեց

14.09.2018 12:21
1220

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվեց հանրության շրջանում արդեն իսկ լայն տարածում ստացած նպաստների մասին օրենքում առաջարկվող փոփոխությունը, որի համաձայն` երկրորդ երեխայի համար տրվող նպաստի չափը կկազմի 150 հազար դրամ` նախկին 50 հազարի փոխարեն։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, ներկայացնելով առաջարկը նշեց, որ այն միտված է խթանելու ծնելիությունը Հայաստանում։

«Երկրորդ երեխայի ծնունդը ռազմավարական կարևորություն ունի մեր պետության համար»,-ասաց Թանդիլյանը։

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էլ նշեց, որ օրենսդրական առաջարկն ավելի շատ միտում ունի ոչ թե խթանել ծնելիությունը, այլ թեթևացնել երեխայի ծննդյան հետ կապված ծնողների հոգսերը։

Օրենքի նախագիծը, նախարարի խոսքով, առաջիկայում կներկայացվի ԱԺ, որտեղ քննարկման ընթացքում հանրությունը հնարավորություն կստանա ավելի մանրամասն ծանոթանալու առաջարկվող փոփոխություններին։

Որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հոկտեմբերի 1 ին (տարածվում է այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին կամ դրանից հետո)

 

armeniasputnik.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40