Կառավարությունը 1,7 մլրդ դրամ է հատկացրել Հայաստանի ճանապարհները վիճակը բարելավելու համար

25.04.2024 17:15
609

Կառավարությունն այսօր ընդունել է որոշում, որով առաջարկվում է 2024 թ. պետբյուջեով նախատեսված «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» և «Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների միջին նորոգում» միջոցառումների համար հաստատված միջոցներից 1,697,566.2 հազար դրամ հատկացնել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի միջոցառումների կատարումն ապահովելու համար: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի պաշտոնական կայքից։

«Գումարը կուղղվի ճանապարհահատվածների հիմնանորոգման, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների, միջին նորոգման, ինչպես նաև նախագծերի փորձաքննության և ավարտված շինարարական աշխատանքների (5%-ի) և նախագծման ծառայության (30%-ի) վճարման համար: Նախատեսված հիմնանորոգվող ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը 26.2 կմ է, որից միջպետական նշանակության ավտոճանապարհներ` 0.17 կմ, հանրապետական նշանակության ավտոճանապարհներ` 18.64 կմ, մարզային (տեղական) նշանակության ավտոճանապարհներ՝ 7.35 կմ, իսկ միջին նորոգմանը՝ մոտ 0,6 կմ։

Իրականացվել են հետևյալ հիմնանորոգման աշխատանքները՝ Ծղուկից դեպի Սառնակունք և Սպանդարյան տանող ավտոճանապարհի 7.468 կմ հատված, Հրազդան համայնքի տարածքով անցնող ավտոճանապարհի 4.2 կմ հատված, Ֆանտան բնակավայրի տարածքով անցնող ավտոճանապարհի 2.3 կմ հատված, Բջնիից Հրազդան տանող ավտոճանապարհի 10.8 կմ հատված, Արթիկ համայնքով անցնող ավտոճանապարհի 4.9 կմ հատված, Իծաքարից Գանձաքար տանող ավտոճանապարհի 35.006 կմ հատված, Հրազդանից Ծաղկաձոր տանող ավտոճանապարհի 10.5 կմ հատված, Գավառ-Գանձակ-Սարուխան-Գեղարքունիք բնակավայրերը իրար կապող ավտոճանապարհի 12.9 կմ հատված, Արմանիսից Ուրասար և Կաթնաղբյուր տանող ավտոճանապարհի 8.6 կմ հատված և Կաթնաղբյուր բնակավայրի 8-րդ և 9-րդ փողոցներ (1.947կմ): Միջին նորոգման աշխատանքներ են իրականացվում՝ Վերին Պտղնու տրանսպորտային հանգույցից Չարենցավան տանող ավտոճանապարհի մնացած 0.6 կմ հատվածում:

Գումար կհատկացվի նաև՝ Մրգաշատ-Ալաշկերտ- գ․ Արմավիր ավտոճանապարհի 4 կմ առանձին հատվածների հիմնանորոգման նախագծի պատրաստման (30%) և փորձաքննության իրականացման, Խնձորեսկից Ներքին Խնձորեսկ ավտոճանապարհի 10.1 հատվածի հիմնանորոգման նախագծի փորձաքննության իրականացման, Շամբից դեպի Շամբի ջրամբար տանող ավտոճանապարհի հիմնանորոգման նախագծի փորձաքննության, Որոտան բնակավայրի ճանապարհի 1.7 կմ հատվածի հիմնանորոգման նախագծի փորձաքննության համար:

Գումար է հատկացվել ավարտված հետևյալ շինաշխատանքների համար՝ Ազատանից դեպի Շիրակի օդանավակայնի խաչմերուկ 5.7 կմ հատվածի հիմնանորոգում, Սպիտակի ոլորանների հիմնանորոգում, Աբովյանից դեպի Աբովյանի տրանսպորտային հանգույց ավտոճանապարհի 1.4 կմ հատվածի հիմնանորոգում, Նոր Գեղի-Արգել ավտոճանապարհի 10 կմ հատվածի հիմնանորոգում, Վերին Պտղնու տրանսպորտային հանգույց-Չարենցավան հատվածի միջին նորոգում»,- նշված  է հաղորդագրության մեջ:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40