«Վարչապետն ասել է՝ հնարավոր է». ՀՀ ԱԳ փոխնախարարը՝ Ադրբեջանի հետ հնարավոր հաղորդակցությունների անվտանգության ապահովումը մասնավոր գործակալություններին պատվիրակելու մասին

04.09.2024 15:05
575

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը չի բացառում, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հնարավոր տրանսպորտային հաղորդակցությունների անվտանգության ապահովումը կարող է պատվիրակվել անվտանգության մասնավոր գործակալությունների։ 

«Այո, վարչապետն ասել է, որ դա հնարավոր է։ Եթե հավելյալ տեղեկատվություն լինի, կտեղեկացնենք։  Այս պահին լրացուցիչ տեղեկություն չկա», - լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Փոխնախարարի խոսքով՝  նման դեպքում մասնավոր անվտանգության ընկերությունը պետք է պաշտպանի նաև հաղորդակցությունների այն հատվածը, որն անցնելու է Ադրբեջանի տարածքով։ 

Անդրադառնալով հարցին, թե հաղորդակցությունների պաշտպանության իրավունքը մասնավոր պահնորդական ընկերությանը տալը չի՞ խախտում արդյոք երկրի ինքնիշխանության սկզբունքը՝ փոխնախարարն արձագանքեց․ «Ոչ»։

ԱԳ փոխնախարարը նշեց, որ սահմանին ներկա կլինեն հայ սահմանապահներն ու մաքսավորները։ 

Հարցին, թե ինչու են արտապատվիրակում մասնավոր ընկերությանը՝ նա ասաց, թե մինչև այժմ խոսվել է դրա հնարավորության մասին։

Թե ի՞նչ գործառույթ է իրականացնելու ընկերությունը ու ո՞ր ճանապարհներին՝ ՀՀ ԱԳ փոխնախարարը պատասխանեց. «Այս պահին որևէ մանրամասներ չկան դրա հետ կապված»։

aysor.amfacebook sharing button

messenger sharing button

twitter sharing button

telegram sharing button

skype sharing button

pinterest sharing button

sharethis sharing button

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40