Երկնքից մի խոշոր հարկատու է իջել Քաջարանում՝ «Արմենիան մայնինգ քոնթրաքթոր». ովքե՞ր են բաժնետերերը, ի՞նչ գործառույթներ է իրականացնում

01.08.2018 17:37
3118

Հազար խոշոր հարակատուների ցուցակը, ինչպես քանիցս ենք նշել, ամեն անգամ հրապարակելուց հետո նորանոր անակնկալներ է մատուցում սյունեցիներիս…

Այդ ցուցակի վերջին 1-2 տարվա եռամսյակային հրապարակումները թեթեւակի վերլուծելիս ակնհայտ է դառնում, թե ինչպիսի վերադասավորումներ են տեղի ունեցել մարզի տնտեսությունում:

Դա, անշուշտ, խոսակցության առանձին նյութ է, մանավանդ որ այդ ամենի արդյունքում ոչ միայն սեփականության արմատական վերաբաշխում է կատարվել, այլեւ կրճատվել են աշխատատեղեր, նվազել է հանքարդյունաբերությունից պետությանը վճարվող հարկերի չափը, առավել սպառնալից է դարձել բնապահպանական դրությունը մարզում:

2018թ. առաջին կիսամյակի ցուցակից երեւում է, որ Քաջարանում վերջնականապես ճառագել է մի նոր խոշոր հարկատու, որի անունն է «Արմենիան մայնինգ քոնթրաքթոր»:

Այդ նոր «հսկան» ընթացիկ տարվա առաջին կիսամյակում վճարած հարկերի չափով (1.8 մլրդ դրամ) գերազանցում է նույնիսկ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատին: Սյունիքում զիջում է միայն Զանգեզուրի պղնձամոլիբդենային եւ Կապանի լեռնահարստացման կոմբինատներին:

Առաջին հայացքից հաճելի նորույթ է եւ միմյանց աչքալուսանք տալու առիթ, սակայն… 

Ի՞նչ ընկերություն է դա, ինչպե՞ս ստացվեց, որ մեկ-երկու տարվա ընթացքում առաջատար դեր գրավեց հայաստանյան հանքարդյունաբերության մեջ՝ չշահագործելով որեւէ հանքավայր: 

Եվ եթե այդքան հզոր է ու կարեւոր, ապա ինչո՞ւ որեւէ էական տվյալ չի հրապարակվում այդ ընկերության մասին (բացի վճարված հարկերից), ինչպես գործող օրենսդրությունն է պահանջում:

Ըստ մեր ուսումնասիրությունների՝ «Արմենիան մայնինգ քոնթրաքթոր» ՍՊ ընկերությունը խոշոր հարկ վճարողների շարքում է 2016-ից: 

Ըստ ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների գրանցվել է 2015-ի կեսերին:

Ընկերության գտնվելու վայրը Քաջարանն է: 

Դատելով անվանումից՝ հանքարդյունաբերության ոլորտի ձեռնարկություն է:

Ընկերության պաշտոնական կայքում, սակայն, նշված չէ, թե ինչո՞վ է զբաղվում, ի՞նչ ապրանքներ է արտադրում կամ ի՞նչ ծառայություններ է մատուցում, ովքե՞ր են բաժնետերերը:

Նշված չէ նաեւ ընկերության արտադրական-տեխնիկական որեւէ ցուցանիշ:

Պետական եկամուտների կոմիտեի տեղեկագրերից իմանում ենք միայն, որ տարեկան մոտ 1 մլրդ դրամ աշխատավարձի ֆոնդ ունեցող ընկերությունը 2016-ի հունվար-դեկտեմբերին վճարել է 988.3 մլն դրամ հարկ, 2017-ի հունվար-դեկտեմբերին՝ 2 մլրդ 128 մլն դրամ հարկ, 2018-ի 1-ին եռամսյակում՝ 855.6 մլն դրամ, 2018-ի 2-րդ եռամսյակում՝ մոտ 1 մլրդ դրամ հարկ:

Փորձեցինք Քաջարանում եւս որոշ տեղեկություններ ստանալ այդ ընկերության մասին, չէ՞ որ հենց Քաջարանն է այդ ընկերության եւ՛ գրանցման, եւ՛ գործունեության վայրը:

Մի քանի քաջարանցի խուսափեցին այդ թեմայով զրուցել մեզ հետ՝ ասելով, թե դա վտանգավոր թեմա է:

Ոմանք էլ զարմացան՝ մի՞թե նման խոշոր ընկերություն կա Քաջարանում:

Որոշներն էլ տեղեկացրին, թե այդ ընկերությունը հիմնվել է 2015-ին՝ գաղութարարների կողմից՝ Քաջարանի կոմբինատի արտադրական միջոցների մի մասը (հատկապես մեքենա սարքավորումները՝ բացի «Բելազ» մեքենաներից) մի քանի հոգու «վաճառելու» արդյունքում, ինչին անտեղյակ են եղել նույնիսկ կոմբինատի բաժնետերերը:

Եվ այդպես երկու-երեք հոգի դարձել են Քաջարանի կոմբինատի սեփականության մի մասի տերը. հորինված այդ ընկերության բաժնետերերի անունները հայտնի չեն: 

Այնուհետեւ Քաջարանի կոմբինատը սկսել է իր երբեմնի սեփական մեքենասարքավորումները (որ մինչ այդ օգտագործում էր անվճար) օգտագործել վճարովի հիմունքերով…

Ահա այդպես էլ, ըստ քաջարանցիների, ծնվել է «Արմենիան մայնինգ քոնթրաքթոր» ՍՊ ընկերությունը հայաստանյան հանքարդյունաբերության ոլորտում: 

Հիմա այն հարցերը, որ հետաքրքում են սյունեցիներին:

Ինչպե՞ս եւ ի՞նչ բազայի վրա է հիմնվել այդ ընկերությունը:

Ովքե՞ր են այդ ընկերության բաժնետերերը:

Ի՞նչ նկատառումներով է հիմնվել ընկերությունը, չէ՞ որ նույն մեքենասարքավորումներն առանց վճարի ծառայում էին կոմբինատին՝ լինելով վերջինիս սեփականությունը:

Իսկապե՞ս կոմբինատի բաժնետերերը չեն իմացել, որ իրենց պատկանող ընկերության ունեցվածքի մի մասն օտարվում է անհայտ մարդկանց եւ հետագայում եւս պետք է կոմբինատին ծառայի, բայց՝ վճարովի հիմունքով: 

Ի՞նչ ապրանքներ է արտադրում կամ ի՞նչ ծառայություններ է մատուցում այդ ընկերությունը:

Ո՞վ էր կամ ո՞վ է ընկերության տնօրենը:

Ի դեպ, նախկին տնօրենի ով լինելու մասին Քաջարանում իրարամերժ տեղեկություններ են շրջանառվում, իսկ ավելի շատ տրվում է ԱԱԾ-ի նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ինչ-որ Օնիկ Գասպարյանի անուն, ով, իբր, նախկինում եղել է Վահե Հակոբյանի ղեկավարը, ով, իբր, ս.թ. ապրիլ-մայիսյան հայտնի իրադարձությունների ժամանակ կամավոր հեռացել է Սյունիքից՝ հնարավոր անախորժություններից եւ հետեւանքներից խուսափելու համար՝ հայտարարելով, որ այդ գործից վատ հոտ է գալիս:

Անշուշտ, բոլոր այդ խոսակցությունները չէին լինի, եթե գործող օրենքի համաձայն պատշաճ կարգով, տեղեկություններ հրապարակվեին ընկերության մասին: Այնպես որ՝ շրջանառվող խոսակցությունները ճշտման, ստուգման կարիք ունեն: Եվ դա բնական է, չէ՞ որ խոսքը մեր երկրամասում գործող հանքարդյունաբերական ինչ-որ «հսկա» ձեռնարկության մասին է, որի վերաբերյալ, սակայն, բոլոր հիմնական տեղեկություններն առայժմ թաքցվում  են, որի գործունեությանը ծանոթ չեն անգամ գրանցման եւ գործունեության վայրի հարեւանները:

Իսկ միգուցե Հայաստանի Հանրապետության կառավարությունը սյունեցիներիս տեղեկացնի, թե երկնքից այդ ի՞նչ խոշոր հարկատու է երկու տարի առաջ վայրէջք կատարել Քաջարանում:

 

Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ. ամփոփվել են Սյունիքի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները

21.02.2026 19:18

Մի՛ վախեցեք մաhից, պատրա՛ստ եղեք դրան և որևէ ձևով մի՛ արագացրեք այն և անվա՛խ քայլեք ձեր ճանապարհով՝ մնացած ամեն ինչը թողնելով Աստծուն․ Ռուբեն Վարդանյան

21.02.2026 12:50

Մեր երկրում հազարավոր մարդիկ կանգնած են դեղորայքի գների խնդրի առաջ․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

21.02.2026 12:04

Առուշ Առուշանյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դեկոտինյիին

21.02.2026 11:08

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ պատվիրակությանը

20.02.2026 22:27

Հայաստանում ստեղծվելու է սիլիկոնային ավան, ապահովվելու է բարենպաստ միջավայր․ Նարեկ Կարապետյան

20.02.2026 21:14

Ամեն ջանք գործադրելու ենք մեր ժողովրդի՝ Արցախ վերադառնալու և ինքնորոշման անքակտելի իրավունքները լիարժեքորեն իրացնելու համար. Արցախի ԱԺ

20.02.2026 19:15

Ընտրակաշառքը պոզով-պոչո՞վ է լինում. Ալիկ Ալեքսանյանը` ՔՊ-ական մարզպետի՝ ժողովրդի հաշվին արած «բարեգործության» մասին

20.02.2026 17:09

«Սյունիք» ֆուտբոլային ակումբը հուշագիր-համաձայնագիր կնքեց մարզի խոշոր ձեռնարկություններից մեկի՝ «Աժդանակ» ՍՊԸ-ի հետ

20.02.2026 17:00

Ալիևը՝ հայ լրագրողին․ Երբ Բայդենը վերադառնա` կվերագործարկի ձեր «Խաղաղության խաչմերուկը»

20.02.2026 15:57

Մակրոնը մայիսի 4-ին երկօրյա այցով կլինի Հայաստանում

20.02.2026 15:46

Սերգեյ Գորոդեցկի․ «Հայաստանի սիրտը, Արարատյան դաշտավայրը հնարավոր չէ պաշտպանել՝ առանց Արցախին տիրելու»

20.02.2026 15:37