Երկու տարվա սահմանագծում

07.01.2015 17:15
3720

Հավաքվել էին Տաթեւի հավերժական տաճարում

Սիսական տան բոլոր վանքերի գլուխ եւ շնորհաբաշխության աղբյուր Տաթեւի մեծ ու աստվածահաճո տաճարում 2014թ. դեկտեմբերի 31-ին հավաքվել էին Սյունիքի մարզի տարածքային իշխանության եւ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները, Հայաստանի զինված ուժերի 1-ին բանակային կորպուսի ներկայացուցիչները, հանրապետական ենթակայության մարզային ծառայությունների պատասխանատուները եւ, իհարկե, բարձրաստիճան հոգեւորականներ` Հայ առաքելական եկեղեցու Սյունյաց թեմից:

Հավաքը կազմակերպվել էր Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի եւ Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Մակար վարդապետ Հակոբյանի նախաձեռնությամբ:

Նախ` Սուրբ Առաքելոց (Սուրբ Պողոս-Պետրոս) եկեղեցում մատուցվեց պատարագ եւ հանրապետական մաղթանք` գլխավորությամբ Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Մակար վարդապետ Հակոբյանի:

Հավաքվածները միասնական աղոթք բարձրացնելով առ Աստված, բարեխոս ունենալով Տաթեւի վանքում ննջող Սուրբ Գրիգոր Տաթեւացուն, ինչպես եւ Սյունյաց աշխարհի զավակներ Սուրբ Հովհան Որոտնեցուն ու Սուրբ Մովսես Խոտանանցուն, խնդրում էին, որ Տերը օրհնություն բաշխի հայ ժողովրդին, խաղաղություն պարգեւի Հայաստանին ու Արցախ աշխարհին, որ ավելի զորանա ու ամրապնդվի հայոց նոր պետականությունը:

Մարզի աշխարհիկ եւ հոգեւոր իշխանությունների կամքի այդ դրսեւորումը` միասին հրաժեշտ տալու անցնող տարուն եւ միասին դիմավորելու նոր տարին, նաեւ այլ խորհուրդ ուներ` երիցս արտահայտել հավատը Հայր Աստծո, նրա որդու եւ Սուրբ հոգու հանդեպ, ինքնամաքրվել եւ բարձրյալ Աստծուց մեղքերի թողություն խնդրել, ոգի առնել ներշնչման ակունք Տաթեւի վանքից, արտահայտել Սյունիքի աշխարհիկ եւ հոգեւոր իշխանությունների ու զինական ուժի միասնությունը մեր պատմության ներկա ընթացքում:

Այնուհետեւ վանքի սեղանատանը տեղի ունեցավ նախատոնական հավաքույթ, որի ընթացքում ելույթ ունեցան Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Մակար վարդապետ Հակոբյանը, ՀՀ ԶՈւ 1-ին բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Տիգրան Փարվանյանը, ՀՀ ԱԱԾ Սյունիքի մարզային կառույցի ղեկավար Արշակ Գալստյանը, «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանը, Մեղրու, Ագարակի, Քաջարանի, Կապանի, Գորիսի քաղաքային համայնքների ղեկավարներ Արշավիր Հովհաննիսյանը, Մխիթար Զաքարյանը, Վարդան Գեւորգյանը, Աշոտ Հայրապետյանը, Վաչագան Ադունցը եւ Տաթեւի գյուղապետ Մուրադ Սիմոնյանը:

Ի դեպ, վերջին նման հավաքը Տաթեւի վանքում` անցնող տարուն հրաժեշտ տալու եւ նոր տարին դիմավորելու նպատակով կազմակերպված, տեղի էր ունեցել Գարեգին Նժդեհի օրերում, ինչը նշանակում է, որ Սյունիքում վերականգնվում է պատմական եւս մեկ ավանդույթ:

Իսկ Տաթեւի վանքի բակում դրվել էր տոնածառ, հնչում էր տոնական երաժշտություն:

Հավաքի մասնակիցները պայմանավորվեցին այս վայրում, որտեղ 1108 տարի շարունակ հանդիպում են երկինք եւ երկիր, հավաքվել մեկ տարի հետո նույնպես:

ՆՈւԲԱՐ ԴԱՎԹՅԱՆ

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08