Կառավարությունը ձևավորելու է կորոնավիրուսի տնտեսական ազդեցությանը հակազդելու օպերատիվ խումբ

15.03.2020 11:15
1085

 Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ մարտի 14-ին կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն Հայաստանի տնտեսության վրա կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված բացասական հետևանքների հակազդման քաղաքականության փաթեթի մշակման վերաբերյալ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, փոխվարչապետը ասել է․ «Ինչպես գիտեք նոր տեսակի կորոնավիրուսը բացի մարդկային կյանքերին ու առողջությանը վնաս հասցնելուց, նաև էական վնասներ է հասցնում համաշխարհային տնտեսությանը, ինչպես նաև ամեն առանձին երկրում որոշակի խնդիրներ և բացասական երևույթներ առաջանում են: Եվ, մասնավորապես, Հայաստանում դա շատ տեսանելի է զբոսաշրջության ոլորտում, որը բնական է:

Այսօր մենք կքննարկենք այն առաջարկները, որոնք ձևավորվել են տարբեր գերատեսչությունների կողմից: Կարծում եմ շատ կարճ ժամկետներում կամբողջականացնենք գործողությունների ծրագիր, որը մեզ հնարավորություն կտա որոշ չափով կանխարգելելու և մեղմելու հետևանքները, ինչպես նաև հեռանկարում որոշակի հնարավորություններ ստեղծելու:

Բայց սոցիալ-տնտեսական հարցերից զատ, կուզնայի նաև ներկաներին տեղեկացնել այն աշխատանքների վերաբերյալ, որոնք իրականացվում են, կարելի է ասել, 24-ժամյա ռեժիմով։ Բոլորդ արդեն տեղեկացել եք նոր հայտնաբերված դեպքերի վերաբերյալ և այդ դեպքերը հիմնականում կրկին այն շրջանակից են, որոնք գտնվել են կարանտինի մեջ և հայտնի նշանդրեքի մասնակիցներ են։

Ձևավորում է մեկ ընդհանուր շտաբ Առողջապահության նախարարության, ուժային կառույցների, տեսչական մարմնի աշխատակիցների մասնակցությամբ, որը զբաղվում է որոնողական աշխատանքներով և այս պահի դրությամբ բավականին արդյունավետ այդ աշխատանքները իրականցվում են։ Մեր գրասենյակը, Առողջապահության նախարարությունը ու Արտաքին գործերի նախարարությունը կրկին ամենօրյա ռեժիմով աշխատանքի մեջ են լինելու»։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսության վրա պոտենցիալ ազդեցությունները հնարավորինս ամբողջական ծավալով բացահայտելուն և գնահատելուն ուղղված աշխատանքները։ Մանրամասն անդրադարձ է կատարվել իրադարձությունների զարգացման տարբեր սցենարներից կախված՝ կարճաժամկետ ու միջնաժամկետ կտրվածքով սոցիալ-տնտեսական խթաններին ու գործիքներին։ Մասնակիցները ներկայացրել են նախնական առաջարկություններ, և որոշվել է, որ փոխվարչապետի գրասենյակի ներքո կձևավորվի տնտեսական օպերատիվ խումբ՝ ամենօրյա ռեժիմով աշխատանքները շարունակելու և գործողությունների միասնական փաթեթ ներկայացնելու համար։

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40