Կառավարությունը ձգտում է ավելացնել կապիտալ ծախսային ծրագրերը

06.03.2019 17:56
1162

Կապիտալ ծախսերի ծավալը Հայաստանում նվազել է: ՀՀ կառավարությունը պետական բյուջեի բոլոր կապիտալ ծախսային ծրագրերի համար ներկայում գույքագրում է կատարում` հասկանալու համար խնդիրները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը` պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին:

Թանդիլյանը նկատեց, որ 2018-ի պետական բյուջեի կապիտալ ծախսերը 2017-ի նկատմամբ մոտ 85 մլրդ դրամով նվազել են, նաև 2018-ի բյուջեի կատարողականը նախատեսվածից թերակատարվել է 21 մլրդ դրամով:«Ակնհայտորեն կապիտալ ծախսերը տնտեսական ակտիվության պայմաններից են: Եվ այս միտումը նկատելի է  նաև այս տարվա հունվարի համար»,-ասաց նա ու հետաքրքրվեց, թե որոնք են  պատճառները։

Ավինյանը նշեց` իսկապես ընդհանուր առմամբ կապիտալ ծախսերի ծավալը նվազել է:

«Դա պայմանավորված է տարիներ շարունակ տարբեր ծրագրերի հետ կապված խնդիրների հետ: Եթե խոսում ենք միայն բյուջեում նախատեսված ծրագրերի մասին, ապա դրանք ընդհանուր կապիտալ ծախսային մասում ընդամենը մի հատվածն են: Դրանց գումարվում են նաև վարկային ծրագրերը, որոնք նախատեսված չեն: Եվ այդ ծրագրերի` օրինակ` Հյուսիս-Հարավի Տրանշ 2-ի և 3-ի մասով կան բնական պատճառներ, որոնք բերել են գործընթացների դանդաղեցման: Այնուամենայնիվ, բոլոր կապիտալ ծախսային ծրագրերի մասով այս պահի դրությամբ կատարվում է գույքագրում: Դրանց արդյունքներում մենք փորձում ենք հասկանալ, թե որտեղ ինչ խնդիրներ ունենանք, որ ծրագրերը պետք է շարունակել, որ ծրագրերը դադարեցնել և վերաբաշխել այլ ծրագրերի համար»,-ասաց փոխվարչապետը:

 Նա նշեց` գույքագրման գործընթացը տեղի է ունենալու ևս մեկ-երկու ամիս: Ավինյանը սա շատ կարևոր գործընթաց համարեց, որի արդյունքում  հասկանում են այդ ծախսերի արդյունավետության աստիճանը:

«Մենք ձգտում ենք, որ կապիտալ ծախսային ծրագրերն ավելանան: Որտեղ հնարավոր է թափ տա, մենք դա իրականացնում ենք: Այնուամենայնիվ կարևորում ենք կատարվող ծախսերի արդյունավետությունը, և ծախսերի վերջնարդյունքն ու որակը»,-եզրափակեց փոխվարչապետը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40