Կառավարությունը ես եմ, այստեղ չեն կարող լինել մարդիկ, որոնք ունեն իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում. Փաշինյանի ճեպազրույցը՝ կետերով

28.08.2025 14:22
502

ՀՀ-ն իր պատմության մեջ ամենապակաս խոցելի վիճակում է 1991 թվականից ի վեր. հայտարարել է Նիկոլ Փաշինյանն այսօրվա ճեպազրույցում, որի առանցքային կետերը ներկայացնում ենք ստորև.

Կտրիճ Ներսիսյանը պետք է հեռանա Վեհարանից. իմ դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ չի փոխվել: Նա պետք է հեռանա Հայ Առաքելական եկեղեցու հավատավոր հետնորդների ջանքերով, որոնցից մեկն էլ ես եմ և առաջնորդելու եմ այդ գործընթացը:
Երբ արձանագրում ենք, որ խաղաղություն է հաստատվել, չենք արձանագրում, որ կողմերն այլևս հարցեր չունեն։ Միջպետական հարաբերությունների հաստատումը և զարգացումը դինամիկ պրոցես է. կողմերն ունեն իրենց համաձայնություններն ու անհամաձայնությունները։
ՀՀ-ն իր պատմության մեջ ամենապակաս խոցելի վիճակում է 1991 թվականից ի վեր:
Հասկանում ենք, որ ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին միաժամանակ անդամակցությունը հնարավոր չէ, և երբ գա ընտրության կատարելու պահը, մենք կկայացնենք համապատասխան որոշում:
Նեթանյահուի հայտարարությունը կապ չունի ո՛չ Հայաստանի, ո՛չ հայ ժողովրդի շահերի հետ: Պետք է հասկանանք՝ արդյոք ուզո՞ւմ ենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը կամ չճանաչումը լինի աշխարհաքաղաքական մանրադրամ ուրիշների ձեռքում, որը որևէ կապ չունի մեր պետության և մեր ժողովրդի շահերի հետ: Եկեք հասկանանք, թե ի՛նչ է ստացել Հայաստանի ժողովուրդը Հայոց ցեղասպանության ճանաչումից: Որոշ երկրների ղեկավարների հարցրել եմ՝ ինչո՞ւ եք դուք ճանաչել Հայոց ցեղասպանությունը. դեպքերի զգալի մասում մոտիվացիան ընտրություններում 50-100 հազար ձայն ավելի ձայն ստանալն է:
Կառավարությունը ես եմ. կառավարությունում չեն կարող լինել մարդիկ, որոնք ունեն իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում, եթե այդպիսիք կան, թող հենց հիմա դիմումները գրեն և դուրս գան. եթե ոչ, ես ինքս նրանց կհանեմ:
 
 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40