Կառավարությունը գրավոր ընթացակարգով հաստատել է առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման փաթեթը

14.11.2025 12:33
556

Հայաստանի կառավարությունը գրավոր ընթացակարգով ընդունել է առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման վերաբերյալ օրենսդրական փաթեթը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գործադիրի նիստում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Նախագծերն արդեն ուղարկվել են Ազգային ժողով: Նաև մենք հաստատել ենք այս օրենսդրական փաթեթն անհետաձգելի ռեժիմով քննարկելու նախագիծը։ Մենք այս բարեփոխման վրա 3 տարի նաև Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ ենք աշխատել, այն բազմիցս քննարկվել է, շրջանառվել է, և, ըստ էության, մենք ունենք կոնսենսուս, համաձայնեցված նախագիծ, որն, իհարկե, Ազգային ժողովում դեռ որոշակի փոփոխությունների կարող է ենթարկվել»,- ասաց Ավանեսյանը:  

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ կարծիքներ են եղել, որ նախագիծը պետք է գործարկել ոչ թե 2026 թվականի հունվարի 1-ից, այլ ավելի ուշ ժամկետից, սակայն ինքն այդ դիրքորոշմանը կողմ չէ:

«Պարզ է, որ բոլորս ունենք որոշակի լարվածություններ, մտավախություններ՝ համակարգը ո՞նց կսկսի աշխատել, բայց մեր փորձն ի՞նչ է ցույց տալիս, որ չկա այդպիսի բարեփոխում, որ խնդրի չհանդիպի, բարեփոխումը մեկնարկում է այդ կետից: Մենք առանց այն էլ հետաձգել ենք, ի սկզբանե այս տարվա հունվարի 1-ին պետք է ընդունեինք, այս տարվա հուլիսի 1-ին պետք է ընդունեինք»,- նշեց վարչապետը:

Առողջության համընդհանուր ապահովագրության նախագիծն Ազգային ժողովում քննարկվելու և ընդունվելու դեպքում կգործի 2026 թվականի հունվարի 1-ից:

Հայաստանում առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը կներդրվի 3 փուլով՝ այն կմեկնարկի 2026թ․-ին և կավարտվի 2028թ․-ին։ 2026 թվականին առաջին փուլում ապահովագրության համակարգում կներառվեն մինչև 18տ․ երեխաները, 65 տարին լրացած քաղաքացիները, 18-65տ․ հաշմանդամություն ունեցող քաղաքացիները, անապահովության 28 և ավելի բալ ունեցող քաղաքացիները, 200 հազար դրամից ավելի ամսական եկամուտ, աշխատավարձ և այլ եկամուտներ ունեցող անձինք: Առողջության համապարփակ ապահովագրության համակարգի առաջին փուլից կօգտվի շուրջ 1 մլն 600 հազար քաղաքացիներ, որոնք վերջին 183 օրն ապրել են Հայաստանում։

Ապահովագրության երկրորդ փուլը կմեկնարկի 2027 թվականին, երրորդը՝ 2028 թվականին, ապահովագրության տարեկան փաթեթը կկազմի 129․600 դրամ։

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40