Կառավարությունը մասնավորին թույլատրեց «Մեղրի» ԱՏԳ-ում իրականացնել 195 մլն դոլարի ներդրումային ծրագիր

09.08.2018 12:38
1436

Գործադիրի որոշմամբ «Բոնվառոն» ՍՊԸ-ին տրամադրվեց «Մեղրի» ազատ տնտեսական գոտու տարածքում շահագործողի թույլտվություն՝ մշակող արդյունաբերության, առևտրի, լոգիստիկ ոլորտներում գործունեություն ծավալելու նպատակով:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ նախատեսված է ծրագրի ընթացքում արտահանման տարեկան ծավալները 1 մլն ԱՄՆ դոլարից հասցնել  5,1 մլն դոլարի:

«Ընկերությունը նախատեսում է իրականացնել շուրջ 195 մլն դոլարի ներդրումներ, կստեղծվի 102 նոր աշխատատեղ: Արտահանման ուղղություններն են ՌԴ-ն, Վրաստանը, Իրանը և այլ երկրներ»,- ասաց Մինասյանը՝ հավելելով, որ այս ընկերությունն առաջինն է, որը ստանում է Մեղրի ԱՏԳ-ում գործունեություն իրականացնելու թույլտվություն:

«Կարևոր է, որպեսզի իրականացնենք մոնիթորինգ՝ հասկանալու համար, թե ինչ դժվարությունների է բախվում ընկերությունը, որպեսզի դրանք հետագայում կարգավորենք»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

lragir.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40