Կառավարությունը մի փոքր հետքայլ արեց. Ամանորի տոներին ոչ աշխատանքային կլինի նաև հունվարի 2-ը

10.11.2021 14:35
1386

Ագային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր՝ նոյեմբերի 10-ին, իր նիստում հավանություն տվեց կառավարության ներկայացրած «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին: հատկնշկան է, որ առաջինից երկրորդ ընթերցում հատվածում փոփոխություն է կատարվել նխագծում եւ առաջարկվում է ամանորյա տոներին ոչ աշխատանքային օրեր համարել ոչ միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը եւ 6-ը, այլեւ հունվարի 2-ը:

«Մենք առաջինից երկրորդ ընթերցմամբ ուզում ենք առաջարկել փոփոխություն կատարել և հունվարի 2-ը ևս ընդգրկել ոչ աշխատանքային օրերի ցուցակում», - ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատագամավոր Աղվան Վարդանյանը հիշեցրեց, որ իրենք առաջարկել էին հունվարի 2-ը և 7-ը թողնել ոչ աշխատանքային, իսկ Մայր Աթոռն էլ առաջարկել էր ոչ աշխատանքային թողնել հունվարի 5-ը և 7-ը:

«Փաստորեն, Էկոնոմիկայի նախարարությունը չի ընդառաջել Հայ առաքելական եկեղեցու՝ Մայր Աթոռի առաջարկներին», - ասաց Վարդանյանը:

«Հայաստան» խմբակցությունից Արամա Վարդեւանյանն էլ նշեց, որ այս նախագիծն այսպիսի փոփոխություններով ընդունելի չէ. «Այս նախագիծը մշակվել էր դեռ 2017-2018 թթ՝ այն ժամանակվա վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից, սակայն այն ժամանակ հաշվի էր առնվում մեռելոցի օրվա հետ կապված տրամաբանությունը և խորհուրդը: Հիմա այս պարագայում ինչո՞ւ է դրանից այդպիսի դիմադրություն ցուցաբերվում, ինձ համար հասկանալի և ընդունելի չէ»,-ասաց նա:

Նշենք, որ այսօր գործող օրենսդրությամբ ոչ աշխատանքային են դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 7-ը:

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12