Կառավարությունը մոտ 235 միլիոն դրամ կտրամադրի «Երկրապահ կամավորականների միության»-ը

09.06.2022 14:44
1159

Կառավարությունը 234 միլիոն 638 հազար դրամ գումար կտրամադրի «Երկրապահ կամավորականների միության»-ը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, համապատասխան որոշումն ընդունվել է հունիսի 9-ի ՀՀ կառավարության նիստի ժամանակ։

Նշվում է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ն ունեցել է նշանակալի մասնակցություն` ունենալով կազմակերպության անդամների մեծ թվով մարդկային կորուստներ: Հետպատերազմյան շրջանում ավելի քան 2000 ԵԿՄ կամավորականներ ՊՆ-ի կազմում մարտական հերթապահություն են իրականացնել տարբեր մարտական դիրքերում:

«Հաշվի առնելով, որ «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ն համագործակցում է ՀՀ պաշտպանության նախարարության հետ, օժանդակում է նրա առջև դրված խնդիրների կատարմանը, ՀՀ զինված ուժերի համար դաստիարակում և պատրաստում է ապագա զինվորներ, նախագծի ընդունմամբ հնարավորություն կստեղծվի ապահովել ՀԿ-ի 2022թ-ի գործունեության իրականացումը ողջ ծավալով»,- նշված է նախագծում:

Որոշման նախագծով առաջարկվել է ՀՀ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի 234 միլիոն 638 հազար դրամ ավելացման հաշվին հատկացումներն ուղղել պաշտպանության նախարարության կողմից իրականացվող «1169. ՀՀ պաշտպանության ապահովում» ծրագրի շրջանակներում «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ին եռամսյակային կտրվածքով դրամաշնորհ տրամադրելու ծախսերի ֆինանսավորմանը` չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշմամբ հաստատված կարգի պայմանները:

https://www.tert.am/

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40