Կառավարությունը ներդրողների հետ քննարկում է մեքենաշինական, հագուստի և վերելակի արտադրություն հիմնելու հարցը

27.11.2018 14:38
1225

Մի շարք ներդրողներ պատրաստվում են Երևանում ու մարզերում մեքենաշինական, հագուստի, վերելակի և այլ արտադրություն հիմնել։ Այս մասին Վանաձոր քաղաքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի նախընտրական հանրահավաքի ընթացքում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, դաշինքի նախընտրական ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանը։

«Երևանում «Հայէլեկտրո» գործարանի տարածքը մեր հայրենակից ներդրողն արդեն վերցրել է ու մտադիր է այնտեղ մեքենաշինական ոլորտի գործարան ստեղծել, որը ենթադրում է մի քանի հարյուր աշխատատեղ։ Հայաստանում հիմնադրվելու է ֆոտովոլտային մարտկոցների արտադրություն։ Անհրաժեշտ սարքավորումներն արդեն առկա են, ու մնում է կառավարությունը տարածքը հատկացնի»,- ասաց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև մարզերում կատարվելիք ներդրումներին։

«Արթիկում նախատեսվում է հագուստի արտադրամասի բացում, որը կունենա մոտ 200 աշխատատեղ. Գյումրիում դեկտեմբերին նման մեծ արտադրամաս կբացվի։ Նաև վերելակների արտադրություն է նախատեսվում։ Դեկտեմբերին Լոռիում գազի բալոնների նոր ժամանակակից արտադրություն է ստեղծվելու, հարյուրավոր աշխատատեղերով»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը։

Փաշինյանը նշեց, որ այդ միտումը պետք է վերափոխի Հայաստանի տնտեսության կառուցվածքը ու երկիրը դարձնի արդյունաբերական։ Ներդրումները խրախուսելու համար կառավարության ամենակարևոր քայլը հարկային օրենսդրության փոփոխությունն է։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 9-ին։ Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է։ Ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ։

armenpress.am

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40