Կառավարությունը ներում է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց՝ գրավի դիմաց վերցրած վարկերը և վերադարձնում գրավադրված զարդերը

04.04.2024 14:19
679

Կառավարությունը որոշում ընդունեց ներել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց՝ գրավի դիմաց վերցրած վարկերը և վերադարձնել գրավի առարկա հանդիսացող ոսկյա զարդերը։ Խոսքը գնում է այն վարկերի մասին, որոնք չեն գերազանցում 5 միլիոն դրամը։ 5 միլիոն դրամը գերազանցող վարկերը, որոնք վերցվել են գրավի դիմաց, 5-ն են։ Դրանց վերաբերյալ Կառավարությունը նախատեսում է աձանձին քննարկում կազմակերպել։ 

Կառավարության նիստին որոշման նախագիծը ներկայացրեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ 

Նախարարը հիշեցրեց, որ  ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի համապատասխան որոշման հիման վրա Լեռնային Ղարաբաղի կառավարության և նրա ստեղծած հիմնադրամների, ինչպես նաև ֆիզիկական անձանց նկատմամբ Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերի, վարկային և ապահովագրական կազմակերպությունների դրամական պահանջները զիջվել են Հայաստանի Հանրապետության կառավարությանը, որոնց դիմաց վերջիններիս օգտին թողարկվել են գանձապետական պարտատոմսեր։ Դրա կազմում ներառված են նաև ֆինանսական կազմակերպությունների ֆիզիկական անձանց ոսկյա իրերի գրավադրման վարկային պարտավորությունները։

«Խոսքը, մասնավորապես, շուրջ 6 հազար քաղաքացիների մոտ 2,8 միլիարդ դրամի չափով վարկային պարտավորությունների մասին է։ Նախագծով առաջարկվում է ներել ոսկյա իրերի գրավադրման տրամադրված սպառողական վարկերով առանձին ֆիզիկական անձանց մինչև 5 միլիոն դրամ գումարի չափով վարկային պարտավորությունները և հնարավորություն ստեղծել վերադարձնել գրավադրված ոսկյա իրերը։ Փաստացի, ֆինանսական կազմակերպություններում ներկայումս շարունակվում է պահվել շուրջ 1800 քաղաքացու պարտավորությունների դիմաց գրավադրված մոտ 30 կգ քաշով շուրջ 7 հազար 800 հատ ոսկյա իր։ Ընդ որում, մոտ 2,3 միլիարդ դրամ ընդհանուր մնացորդով պարտավորությունների կազմը հետևյալն է՝ մինչև 500 հազար դրամ վարկերը 5241 հատ են, 500 հազարից 1 միլիոն դրամի չափով վարկերը 718 հատ են, 1 միլիոնից 2 միլիոն դրամի չափով վարկերը 221 հատ են, 2 միլիոնից 2,5 միլիոն դրամի չափով վարկերը 25 հատ են, 2,5 միլիոնից 5 միլիոն դրամից չափով վարկերը 15 հատ են և 5 միլիոն դրամը գերազանցող վարկերը 5-ն են»,- ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ կառավարության որոշման ընդունումից հետո շահառու հանդիսացող անձինք կարող են դիմում ներկայացնել ֆինանսների նախարարություն՝ վերջինիս հետ պարտքի ներման համաձայնագիր կնքելու համար։

«Պարտքի ներման համաձայնագրի կնքումից հետո գրավադրված ոսկյա իրերը կվերադարձվեն քաղաքացիներին»,- եզրափակեց նախարարը։

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12